Ուկրաինայի ԱԳ նախարարը Հաքան Ֆիդանին է ներկայացրել «հաղթանակի ծրագիրը»

Լուրեր

08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկել է «հաղթանակի ծրագիրը», «խաղաղության բանաձևը» և ուկրաինացի ռազմագերիների ազատ արձակումը։ Այս մասին նա հայտարարել է Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում, գրում Европейская правда-ն։

Սիբիհան ընդգծել է, որ Թուրքիան Ուկրաինայի ռազմավարական գործընկերն է, որի հետ ձգտում է զարգացնել բարեկամական հարաբերություններ։ Նրա խոսքով՝ թուրք գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում նշել է խաղաղության նախաձեռնությունների միջև մրցակցությունից խուսափելու կարևորությունը։

«Ես համոզված եմ, որ Թուրքիան կարող է կարևոր դեր խաղալ այս հարցում»,- ասել է ուկրաինացի նախարարը։

Նա հավելել է, որ Ֆիդանին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի «հաղթանակի ծրագրի» մասին։

«Կարևոր է հասկանալ, որ սա «խաղաղության բանաձևի» փոխարինում չէ, այլ դրա իրականացման գործնական գործիք»,- ընդգծել է Սիբիհան։

Հանդիպմանը քննարկվել են նաև Սև ծովում նավագնացության ազատության ապահովման, պաշտպանության ոլորտում համագործակցության, Ուկրաինայի վերականգնման և ռազմագերիների ազատ արձակմանն ուղղված ջանքերը։

«Մենք նաև քննարկել ենք թուրքական կողմի աջակցությունը ռուսական գերությունից ռազմագերիների, այդ թվում՝ Ղրիմի թաթարների ազատ արձակմանը»,- ասել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։

Նա հանդիպումներ է անցկացնելու նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և առևտրի նախարար Օմեր Բոլաթի հետ։ Ստամբուլում Սիբիհան մասնակցելու է նաև SAHA EXPO-2024 պաշտպանական-արդյունաբերական ցուցահանդեսին, որտեղ առանձին հանդիպումներ է ունենալու թուրքական պաշտպանական ընկերությունների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի