Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք․ 3 անձ ձերբակալվել է

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Հոկտեմբերի 7-ին Աշտարակի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալ, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչ 31-ամյա տղամարդը ձեռք է բերում, պահում և իրացնում է թմրամիջոցներ։ Կոնկրետ տեղեկություն կար երկու անձի վերաբերյալ, որոնց նա իրացնել էր թմրանյութ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նույն օրը, ժամը 21.45-ին, 31-ամյա տղամարդը հայտնաբերվեց Ագարակ գյուղում, ձերբակալվեց և հիշյալ երկու անձանցից մեկի հետ տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժին: Անձնական խուզարկությամբ 31-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվեց մոխրացված հետքերով երկու կաթուցիչ։

Նա հայտնեց, որ անձնական օգտագործման «Մազդա» մակնիշի իր ավտոմեքենայի սրահում ունի «կանեփ» տեսակի թմրամիջոց։ «Մազդան» տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Քիչ անց Աշտարակում հայտնաբերվեց, ձերբակալվեց և ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխվեց նաև երկրորդ անձը, որին իրացվել էր թմրանյութ:

Երեքն էլ, կազմված փաստաթղթերի հետ, ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 393-րդ և 396-րդ հոդվածների հատկանիշներով:

Վարույթի շրջանակում երեքն էլ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Այստեղ էլ 31-ամյա տղամարդու եղբայրը հանձնուքի միջոցով փորձել է «կանեփ» տեսակի թմրամիջոց փոխանցել եղբորը, ինչը կանխվել է բաժնի աշխատակիցների կողմից: Եղբայրը նույնպես ձերբակալվել է։

Վարույթի շրջանակներում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են կանեփանման և բյուրեղանման զանգվածներով երկուական փաթեթ և կաթուցիչներ։
Հոկտեմբերի 13-ին 31-ամյա տղամարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։