«Վրաստանն ընտրում է Եվրամիությունը»․ Թբիլիսիում հազարավոր մարդիկ դուրս են եկել հանրահավաքի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Թբիլիսիում բազմահազարանով հավաք է անցկացվել՝ «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» խորագրով։ Ցույցի մասնակիցները հավաքվել են երկրի Ազատության հրապարակում, որտեղ նրանց է դիմել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Այժմ իմ առջև կանգնած է անկախ Վրաստանը։ Մարդիկ, որոնց չեն ստիպել, որոնց չեն սպառնացել աշխատանքից ազատել։ Չկա ավելի կարևոր բան, քան ազատությունն ու խաղաղությունը։ Այստեղ և հիմա, այն հասարակությունը, որը խաղաղ է, արժանի է ապրել Եվրոպայում»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Paper Kartuli-ն գրում է, որ Թբիլիսիի կենտրոնական հրապարակ են դուրս եկել հազարավոր մարդիկ։ Նրանց ձեռքերում եղել են Վրաստանի, Եվրամիության, Ուկրաինայի, ընդդիմադիր կուսակցությունների ու ասոցիացիաների դրոշները։

«Սա գագաթնակետն է, մենք լավ հասկանում ենք հոկտեմբերի 26-ի ընտրությունների կարևորությունը, սա հանրաքվե է ազատ երկրի՝ ԵՄ անդամի և Ռուսաստանի ստրկության մեջ գտնվող պետության միջև։ Մեր հիմնական նպատակն է ցույց տալ Իվանիշվիլիին և մեր երկրի թշնամիներին, որ մենք շատ ենք։ Ընտրություններից վեց օր առաջ իշխանությունը հաղորդագրություն կստանա հանրությունից, որ նրանք կհեռանան իշխանությունից ընտրությունների միջոցով»,- հայտարարել է ընդդիմադիր «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության խոսնակ Լևան Սանիկիձեն:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 26-ին։ Հուլիսին Եվրամիությունը դադարեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի