ՀՀ-ն ներկայացնող Իրինա Զախարովան չի կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք 2024» մրցույթին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Միսս Տիեզերք Արմենիա» ընտրված Իրինա Զախարովան չի կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք» մրցույթին, այս մասին նշված է Miss Universe Armenia-ի ինստագրամյան էջում:

«Ցավոք պետք է տեղեկացնենք, որ «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթի հաղթող Իրինա Զախարովան չի կարողանա մեկնել Մեխիկո մասնակցելու «Միսս Տիեզերք» մրցույթին:

Մենք երկար նախապատրաստական փուլ ենք անցել եւ յուրաքանչյուրս վճռական էր լավագույնս ներկայանալու: Այնուամենայնիվ, ընտանեկան հանգամանքների պատճառով Իրինան ստիպված էր դժվարին որոշում կայացնել՝ հրաժարվելով մրցույթին մասնակցությունից:

Շնորհակալ ենք բոլորին՝ այս դժվարին շրջանում աջակցության եւ հասկանալու համար: Իրինան շատերի համար ոգեշնչման աղբյուր է, եւ վստահ ենք՝ առջեւում նա շատ հնարավորություններ կունենա»,- ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Միսս տիեզերք» մրցույթում այս տարի Հայաստանը պետք է ներկայացներ ազգությամբ ռուս 31-ամյա Իրինա Զախարովան: Ընդ որում, ընտրական մրցույթն անցկացվել էր ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում՝ Մոսկվայում: Այս փաստը բուռն քննարկումների առիթ էր տվել սոցցանցերի հայկական տիրույթում։ Ինչպե՞ս է ստացվել, որ ընտրական փուլը չի անցկացվել Հայաստանում, ինչպես դա սովորաբար արվել է նախորդ տարիներին։ Պարզվում է՝ այս անգամ «Միսս տիեզերք Արմենիա»-ի անցկացման իրավունքը ձեռք է բերել ռուսաստանցի Յուլյա Պավլիկովան: Արդյո՞ք մեր երկրում չկային գեղեցկուհիներ, որոնք իրենց տվյալներով համապատասխանում են «Միսս տիեզերքի» պահանջներին։

Նշենք․ որ «Միսս Տիեզերք 2024»-ն անցկացվելու է Մեխիկոյում՝ նոյեմբերի 16-ին: