Լաոսի ԱԺ փոխնախագահը հայ գործընկերոջ հետ հանդիպմանն իր աջակցությունն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանը

Լուրեր

19.10.2024 | 20:05
Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը
19.10.2024 | 19:45
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում
19.10.2024 | 19:24
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2024 | 19:00
Երևանը դարձավ նյութապաշտների ու ինքնահաստատվողների զոհը, երկնաքերեր քաղաքից դո՛ւրս կառուցեք. Բարսեղ Թումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2024 | 18:56
Մենք ուզում ենք, որ ֆիզկուլտուրան և սպորտը դառնան մեր կյանքի և առօրեականության անբաժանելի մաս. վարչապետ
19.10.2024 | 18:41
Վթար Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
19.10.2024 | 18:39
MyBusiness.am թվային հարթակ․ օնլայն, արագ և հարմարավետ ծառայություններ բիզնես հաճախորդների համար
19.10.2024 | 18:15
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.10.2024 | 17:49
Երեխաները թիրախավորվում ու առավել խոցելի են դառնում. ՄԻՊ-ը՝ «Փյունիկ» ակումբի հետ կապված լուրերի մասին
19.10.2024 | 17:42
Թեղուտ գյուղում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
19.10.2024 | 17:31
Հայաստանի և Հնդկաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել
19.10.2024 | 17:13
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
19.10.2024 | 16:44
Այս տարի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մասնակից դպրոցականների թիվը սպասվածից շատ է եղել. Գիլոյան
19.10.2024 | 16:17
«3+3» հարթակի երրորդ հանդիպմանը համատեղ կոմյունիկե է ընդունվել
19.10.2024 | 15:55
Իրաքում հարձակվել են Սաուդյան Արաբիայի հեռուստաալիքի գրասենյակի վրա Պաղեստինի մասին հաղորդումից հետո
Բոլորը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Վիենտյանում ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական 45-րդ գագաթաժողովի շրջանակում Լաոսի Ազգային ժողովի փոխնախագահ Խամբհայ Դամլաթի հետ հանդիպմանը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը:

«Նշել եմ, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում մասնակցությանը, եւ ընդգծել, որ նման գագաթնաժողովները եւս կարեւոր հարթակ են երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հակոբ Արշակյանը:

Լաոսի փոխխոսնակն իր աջակցություն է հայտնել խնդիրների խաղաղ կարգավորմանը, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և անկախությանը:

Քննարկվել են նաեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում համագործակցության ակտիվացումն ու փոխադարձ այցերի կարեւորությունը: