Արդյոք գո՞հ են քաղաքացիները․ Դատախազությունը հրապարակել է IRI-ի հարցումների արդյունքները

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ՝ 2024 թվականի սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն, որին մասնակցել է 18 տարին լրացած 1,503 անձ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

2024 թվականի սեպտեմբերին իրականացված հարցման մասնակիցների 12%-ը նշել է, որ լիովին գոհ է Դատախազության աշխատանքից (2023 թվականի դեկտեմբերին՝ 11%-ը, 2023 թվականի մարտին՝ 7%-ը), 25%-ը` ավելի շուտ գոհ է Դատախազության աշխատանքից (2023 թվականի դեկտեմբերին՝ 28%-ը, 2023 թվականի մարտին՝ 24%-ը): Ավելի շուտ գոհ չի եղել հարցվածների 17%-ը (2023 թվականի դեկտեմբերին՝ 17%-ը, 2023 թվականի մարտին՝ 24%-ը), ընդհանրապես գոհ չի եղել 28%-ը (2023 թվականի դեկտեմբերին՝ 26%-ը, 2023 թվականի մարտին՝ 26%-ը). հարցման մյուս մասնակիցները դժվարացել կամ հրաժարվել են պատասխանել:

Այսպիսով, 2024 թվականի սեպտեմբերին իրականացված հարցման արդյունքներով՝ Դատախազության աշխատանքից լիովին գոհ անձանց ցուցանիշը, 2023 թվականի մարտին անցկացված հարցման ցուցանիշի համեմատ, աճել է 5 տոկոսային կետով, ավելի շուտ գոհ անձանց ցուցանիշը՝ 1 տոկոսային կետով, ավելի շուտ գոհ չլինող անձանց ցուցանիշը պակասել է 7 տոկոսային կետով, ընդհանրապես գոհ չլինող անձանց ցուցանիշն աճել է 2 տոկոսային կետով: