Օմսկում 18-ամյա դպրոցականին դավաճանության մեղադրանքով քննչական մեկուսարան են ուղարկել

Լուրեր

09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
Բոլորը

ՌԴ Օմսկի դատարանը դավաճանության մեղադրանքով (Քրեական օրենսգրքի 275-րդ հոդված) բանտարկել է տեղի 18-ամյա բնակչին։ Նա ավագ դպրոցի աշակերտ է, հայտնում է Current Time-ը՝ հղում անելով ԱԴԾ տարածաշրջանային վարչությանը։

Ուժայինները պնդում են, որ երիտասարդը, իբր, «կառավարել է ուկրաինական տելեգրամյան ալիքներ, որոնք խթանում են ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը», ինչպես նաև «հրապարակային կոչ է արել օգտատերերին բռնի գործողություններ կատարել Ռուսաստանի հայրենասեր քաղաքացիների նկատմամբ» և գումար է հավաքել Ուկրաինայի զինված ուժերի համար։

«Արձանագրվել են փաստեր այն մասին, որ մեղադրյալը միջոցներ է փոխանցել ուկրաինական ահաբեկչական կազմակերպությունների անդամների բանկային հաշիվներին»,- հայտնել են ԱԴԾ-ից։

Կասկածյալի տունը խուզարկվել է, սարքավորումներ են առգրավվել։

Ավելի վաղ Важные истории-ն հաշվարկել էր, որ 2024 թվականի առառին վեց ամիսներին Ռուսաստանում դավաճանության համար դատապարտվել է 52 մարդ, ինչը 3,5 անգամ ավելի է, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի