ՍԴ-ն հորդորում է զերծ մնալ ՍԴ որոշումների բովանդակությունը խեղաթյուրելու փորձերից

Լուրեր

09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վերջին շրջանում հաճախակի են դարձել հանրային հարթակներում՝ սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում Սահմանադրական դատարանին և առանձին դատավորներին թիրախավորման դեպքերը՝ պայմանավորված անհատական, խմբային կամ այլ հատվածական (գերակշռաբար՝ քաղաքական) շահերով։ Այս մասին հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանը։

«Սահմանադրական դատարանը մշտապես առաջնորդվել է շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների կողմից անհիմն և անբովանդակ խոսույթին, որքան էլ այն իր մեջ պարունակել է Սահմանադրական դատարանի, Սահմանադրական դատարանի դատավորների կամ աշխատակազմի աշխատակիցների հասցեին ուղղված արատավորող բովանդակություն, չանդրադառնալու՝ Բարձր դատարանի կարգավիճակին հարիր սկզբունքով։ Այդուհանդերձ, ակնհայտ է, որ առավել հաճախակի են դարձել դատական ակտերի իրավաչափությունը կասկածի տակ դնող սիրողական մակարդակի վերլուծությունների եզրահանգումներում Սահմանադրական դատարանի դատավորներին կամ աշխատակազմի աշխատակիցներին արատավորող տեղեկությունների տարածման, ՍԴ որոշման բովանդակության դիտավորյալ խեղաթյուրումների միջոցով հանրությանը մոլորեցնելու, ապատեղեկատվություն տարածելու փորձերը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորների և աշխատակազմի աշխատակիցների հեղինակազրկման նպատակով կատարվող հայտարարությունները։

Նմանօրինակ գործունեություն ծավալող անձանց և խմբերին հորդորում ենք զերծ մնալ ՍԴ որոշման (որոշումների) բովանդակությունը խեղաթյուրելու փորձերից և, հրապարակային հայտարարություններով հանդես գալուց առաջ նախ ընթերցել ՍԴՈ-1749 որոշումը։

Նման հակաօրինական դրսևորումների նկատմամբ հրավիրում ենք հատկապես զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը, և կարծում ենք, որ այս շարունակական վարքագծի նկատմամբ հանդուժողականությունն անթույլատրելի է և շարունակվելու դեպքում՝ պետք է արժանանա իրավական գնահատականի»,- նշված է հայտարարության մեջ։