Ալիևի օգնականը՝ Բաքվում կայանալիք COP29-ին Պուտինի մասնակցության մասին

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Դեռևս հստակություն չկա այն հարցում՝ արդյո՞ք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է մասնակցել նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովին։ Պատասխանելով Վլադիմիր Պուտինի՝ COP29-ին հնարավոր մասնակցության վերաբերյալ ադրբեջանական haqqin.az-ի հարցին (COP29-ում երկրների ղեկավարների գագաթնաժողովը կայանալու է նոյեմբերի 12-ին Բաքվում), Ադրբեջանի նախագահի օգնական Անար Ալեքպերովն ասել է, որ այսօր չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել այդ տեղեկությունը։

Միաժամանակ, նա նշել է, որ գագաթնաժողովին ակնկալվում է 47 պետությունների ու կառավարությունների ղեկավարների մասնակցություն։ Պատասխանելով հարցին՝ սպասվո՞ւմ է, արդյոք, եվրոպացի առաջնորդների ժամանում և մասնակցություն գագաթնաժողովին, Ադրբեջանի նախագահի օգնականն ասել է, որ եվրոպական երկրների ղեկավարներից շատերը հաստատել են իրենց մասնակցությունը միջոցառմանը՝ անուններ չներկայացնելով։

Հիշեցնենք, որ օրերս Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության որոշումը դեռևս չի կայացվել։

«Որոշում դեռևս չի կայացվել։ Ռուսաստանը, իհարկե, ներկայացված կլինի»,- ասել էր Պեսկովը։

Մինչ այդ էլ, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ կլիմայական համաժողովին մասնակցության երկու տարբերակ է դիտարկվում․ եթե նախագահ Վլադիմիր Պուտինը չմասնակցի, ապա Ռուսաստանը կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

ԵՄ-ում Ուկրաինայի դեսպան Վսևոլոդ Չենցովը Միջազգային հանրությունը կոչ է արել բոյկոտել Ադրբեջանում կայանալիք COP29-ը, եթե դրան  մասնակցի Վլադիմիր Պուտինը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը  օգոստոսի 18-ին ժամանել էր Բաքու՝ երկօրյա պետական այցի շրջանակներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի