«Շանթ-2018». Զորավարժությունների նպատակն է հղկել պետական համակարգի աշխատանքը`պետությունը խաղաղ պայմաններից ռազմականի փոխադրելու ընթացքում. ՀՀ վարչապետ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ՊՆ վարչական համալիր՝ «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների տեղեկատվական և մարտական կառավարման կենտրոններ. տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը:

Եվս մեկ անգամ շեշտադրելով նմանօրինակ զորավարաժությունների անցկացման կարևորությունը՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ զորավարժությունների առանցքային նպատակն է հղկել պետական կառավարման համակարգի միասնական ու ներդաշնակ աշխատանքը`պետությունը խաղաղ պայմաններից ռազմականի փոխադրելու ընթացքում։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պայմանական պատերազմ ենթադրող զորավարժությունների հիմքում դրված էին այնպիսի սցենարներ, որոնք կապահովեին պետական կառավարման համակարգը առավել բարձր պատրաստականության աստիճանի բերելն ու նույնիսկ ամենածանր ու անսպասելի պայմաններում իր առջև դրված խնդիրների արդյունավետ կատարումը՝ ապահովելով ՀՀ անվտանգությունն ու բնականոնկենսագործունեությունը։

ՀՀ ՊՆ վարչական համալիրի մարտական կառավարման կենտրոնում, ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը լսել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի զեկույցը` զորավարժությունների սցենարով պայմանավորված, երկրում ստեղծված իրադրության, պայմանական հակառակորդի գործողությունների և դրանց դիմագրավման ուղղությամբ հայկական զինուժի ձեռնարկած պատասխան քայլերի և հետագազարգացումների վերաբերյալ: