Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև պատերազմի հավանակությունը մեծ է․ պետք է պատրաստ լինել դրան

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն Իրանի ու Իսրայելի միջև ռազմական հակամարտության հավանականությունը «բարձր» է անվանել։ Այս մասին նա ասել է Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք պետք է պատրաստ լինենք դրան՝ որպես երկիր և տարածաշրջան»,- ասել է Ֆիդանը՝ հավելելով, որ Անկարան չի ցանկանում, որ պատերազմն ընդլայնվի ամբողջ տարածաշրջանում և անխոնջ աշխատում է հակամարտություններին վերջ դնելու համար, որոնք ավերել են Մերձավոր Արևելքը վերջին երկու տասնամյակների ընթացքում:

Ֆիդանը նաև ասել է, թե հարձակման դեպքում Իրանն ինքնապաշտպանվելու իրավունք ունի:

«Հետևաբար, մենք ոչ մի կերպ կողմնակից չենք Իրանի մասնակցությամբ որևէ հակամարտության կամ պատերազմի բռնկմանը։ Մյուս կողմից, սակայն, եթե Իրանը գործում է ինքնապաշտպանության նպատակով, իհարկե, դա նրա իրավունքն է»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Պատասխանելով հարցին՝ որքանո՞վ է պատրաստ Թուրքիան հնարավոր համաշխարհային պատերազմին, նախարարը նշել է, որ երկրի շատ կառավարական մարմիններ զբաղված են «այդ հարցի պատասխանը փնտրելով և նախապատրաստվելով»։ Նա նաև հայտարարել է, որ Անկարան կանխատեսել է, որ Իսրայելը կփորձի ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին, «Հըզբոլլահ»-ին և հութիներին, և որ նրա հարձակումները Լիբանանի վրա անակնկալ չեն եղել։ Ըստ Ֆիդանի՝ հոկտեմբերի 7-ից ի վեր ամենամեծ մտահոգությունը տարածաշրջանում նոր ճակատներ բացելու՝ Իսրայելի ներուժն է, և Թել Ավիվը ձգտում է հասնել այդ նպատակին:

«Հիմա մենք բախվում ենք փոխկապակցված իրադարձությունների։ Ցեղասպանություն է տեղի ունենում Գազայում, մինչդեռ կա նաև Լիբանան, կա նաև Իրանի հետ պատերազմի հավանականություն»,- ասել Ֆիդանը։

Նա նաև ընդգծել է՝ Թուրքիան «ոչ մի թիզ օտար հողի նկատմամբ հավակնություն չունի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի