ՌԴ-ն գրոհել է Ուկրաինան 135 «Շահեդ»-ներով․ դրանցից երկուսն ընկել է Բելառուսի տարածքում

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Հոկտեմբերի լույս 18-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա 135 «Շահեդ» տեսակի գրոհային անօդաչու թռչող սարքերով, հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, փոխանցում է Current Time-ը։

Ուկրաինացի զինվորականները հայտնել են, որ Օդեսայի, Սումիի, Չերկասի, Կիևի, Ժիտոմիրի, Կիրովոգրադի, Չեռնիգովի, Պոլտավայի, Խմելնիցկիի, Ռիվնեի, Խարկովի, Խերսոնի, Վոլինի և Վիննիցայի շրջաններում 80 անօդաչու թռչող սարք են խոցել։

Տեղում կորել է ռուսական 44 անօդաչու թռչող սարք, ևս երկուսը թռել է Բելառուս։ Բելառուսի օդային տարածք թռչող մի քանի ԱԹՍ-ի մասին հաղորդում է «Բելառուսկի Գայուն» մոնիթորինգային նախագիծը։ «Բարանովիչի» օդանավակայանից օդ են բարձրացել երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները։

«Անցած գիշեր կրկին անհանգիստ էր Կիևի բնակչության և երկրի մեծ մասի համար։ Ռուսական զորքերն իրականացրել են քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների վրա անօդաչու սարքերի ամենազանգվածային գրոհներից մեկը», – ասել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

Ըստ նրա՝ քաղաքում օդային հարձակման նախազգուշացումը տևել է ավելի քան 4,5 ժամ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի