Արամ Ջիվանյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
Քաղաքականություն
18.10.2024 | 09:31ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 18-ի N 931 Ա որոշմամբ՝ Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Ջիվանյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ», – նշված է որոշման մեջ։