Սկրիպալին թունավորելու մեջ կասկածվողները հարցազրույց են տվել

Լուրեր

13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
Բոլորը

Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ կասկածվող Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը հարցազրույց են տվել RT լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին: Նրանք պատմել են, որ Սալսբրի այցի պատճառը եղել է այն, որ իրենց ընկերը երկար ժամանակ համոզել է իրենց այցելել այնտեղ, քանի որ շատ գեղեցիկ քաղաք է: Նրանք Սիմոնյանին հայտնել են, որ թունավորման հետ կապ չունեն և եկել են իրենց պատմությունը պատմելու, տեղեկացնում է CNN-ը:

«Մենք այնտեղ հասել ենք մարտի 2-ին, հետո գնացել ենք գնացքի կայարան՝ ժամանակացույցը ստուգելու: Սալսբրի հասել ենք մարտի 3-ին և զբոսնել ենք քաղաքում, սակայն կես ժամ ենք մնացել, քանի որ քաղաքը ձնածածկ էր»,- ասել է Պետրովը:

Բաշիրովը պատմել է, որ իրենք «ընդամենը 1 ժամ են այնտեղ մնացել՝ մինչ գնացքի մեկնման ժամը»:

Տղամարդկանցից երկուսն էլ հերքել են որևէ տեսակի թույնի առկայության մասին: Սիմոնյանի հարցին, թե արդյոք նրանց մոտ եղե՞լ է օծանելիքի շիշ, Բաշիրովն ասել է. «Հիմարություն չէ՞ տղամարդկանց մոտ կանացի օծանելիքի առկայությունը: Մաքսատունը ամեն ինչ ստուգում է և նրանց մոտ հարց կառաջանար, թե ինչու է տղամարդկանց պայուսակում կանացի օծանելիքի շիշ: Մենք դա չենք ունեցել» :

«Մենք վախենում ենք դուրս գալ, վախենում ենք մեր ու մեր հարազատների կյանքի համար»,- ասել է Բաշիրովը: