Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի խոշոր ռազմաբազաներին․ հայտնի են հրթիռային հենակետերի տեղերը․ Արտյոմ Չեռնոմորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

Իսրայելը Բեյրութի ուղղությամբ օդային հարվածներ է հասցրել, թիրախը «Հըզբոլլահ»-ի զենքերի ստորգետնյա պահեստն է եղել։ Ջո Բայդենի ու Բենյամին Նեթանյահուի՝ անցած շաբաթ կայացած հեռախոսազրույցից հետո Բեյրութի ուղղությամբ օդային հարվածները դադարել էին։ ԱՄՆ նախագահը շեշտել էր՝ խաղաղ բնակչությանը հասցվող վնասները պետք է նվազագույնի հասցնել։ Լիբանանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին՝ ԱՄՆ-ն երաշխիքներ է տվել, որ Իսրայելը կսահմանափակի մայրաքաղաքի ուղղությամբ հարվածները։

Ինչո՞ւ կրկին հարվածներ հասցվեցին։ «Իսրայելահայեր» թերթի խմբագիր Արտյոմ Չեռնոմորյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ չնայած ամերիկյան և իսրայելական կառավարությունների միջև առկա խնդիրներին, հայտնի հեռախոսազրույցը կայացել է, սակայն կան դեպքեր, երբ Իսրայելի իշխանությունը շրջանցում է քաղաքական պայմանավորվածությունները․ «Երբ Իսրայելի բանակը ստանում է օպերատիվ-մարտավարական հետախուզական տեղեկություններ, որ բացահայտվել է այս կամ այն թիրախը, Նեթանյահուն չի հետևում իր տված խոստումներին, և կանաչ լույս է տալիս բանակին՝ հարվածել «Հըզբոլլահ»-ի այս կամ այն շրջաններին։ Իմ կարծիքով, հերթական հարվածի առիթը սա է եղել, որ հետախուզությանը տվյալներ են հայտնի դարձել կոնկրետ Բեյրութի արվարձանում գտնվող «Հըզբոլլահ»-ի ստորգետնյա հրթիռային կետերի մասին»։

Արտյոմ Չեռնոմորյանի դտիարկմամբ ցամաքային գործողության նպատակը Իրանին ենթարկվող պրոքսի-ուժերին չեզոքացնելն է, և կանխարգելելը Իսրայելի տարածքին հարվածները։

Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում էին, որ այդ երկիրը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային կամ նավթագազային օբյեկտներին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելին զգուշացրել էր զերծ մնալ Իրանի նավթային օբյեկտներին հարվածելուց, որը նավթի աշխարհի խոշորագույն արդյունահանող երկրներից մեկն է: Իրանը զգուշացրել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակման «կտա էլ ավելի ուժեղ պատասխան»: Կլինի՞ հարված, օրինակ՝ Իրանի միջուկային ենթակառուցվածքներին։

Արտյոմ Չեռնոմորյանն ասում է՝ Իրանը շատ ավելի մեծ մեծ տարածք ունի, քան Իսրայելը, վերջինը չունի նաև այնպիսի ավիացիա, որով հնարավոր է խոշոր ռումբեր նետել, և հետևաբար՝ ԱՄՆ-ի աջակցությունն է պահանջվում Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու որոշման դեպքում։ Եվ քանի որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են, նա համոզված է, որ դեմոկրատները մեծ հավանականությամբ՝ թույլ չեն տա Իսրայելին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին։ Սակայն, դատելով նաև արևմտյան մամուլի հրապարակումներից, Չեռնոմորյանը չի բացառում, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի խոշոր ռազմաբազաներին, հատկապես, որ հայտնի են հրթիռային հենակետերի տեղերը։ Հարցազրույցում խոսել ենք նաև այս կոնֆլիկտի քաղաքական հնարավոր լուծումների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան