Ալիևի հատուկ ներկայացուցիչը Ճապոնիայում Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացն է քննարկել

Լուրեր

09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
Բոլորը

Ադրբեջանի և Ճապոնիայի միջև երկկողմ հարաբերությունների իրավիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացն ու առաջիկա COP29 համաժողովն է քննարկել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում: Այս մասին հայտնել է Ճապոնիայում Ադրբեջանի դեսպան Գյուրսել Իսմայիլզադեն։

Նա մի շարք հանդիպումներ է անցկացրել Ճապոնիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տակեո Ակիբայի, պետքարտուղար, արտաքին գործերի փոխնախարար Կիոտո Ցուջիի հետ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Կիմի Օնոդայի հետ։

Միջազգային հարաբերությունների ճապոնական ֆորումում (JFIR) Ամիրբեկովը հանդես է եկել «Խաղաղության պատմական հնարավորություն Հարավային Կովկասում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով զեկուցմամբ: Իր ելույթում նա ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման կարևորությունը՝ տարածաշրջանում կայունություն և բարգավաճում ապահովելու համար։

Ուշագրավ է, որ Ամիրբեկովի այցը հաջորդում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ սեպտեմբերին Ճապոնիա կատարած այցին, որին ուշի ուշով հետևում էին Բաքվում։ Ադրբեջանի իշխանամերձ լրատվամիջոցները նույնիսկ տեղեկություններ էին տարածում, թե Երևանը Տոկիոյի հետ բանակցում է տարբեր զինատեսակների ձեռքբերման շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի