Մահացել է One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնը

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրիտանական հայտնի One Direction խմբի նախկին անդամ, 31-ամյա Լիամ Փեյնը մահացել է՝ ընկնելով Բուենոս Այրեսի հյուրանոցներից մեկի պատշգամբից, հայտնել են տեղի պաշտոնյաները, գրում է France24-ը։

Բուենոս Այրեսի ոստիկանությունը հայտարարության մեջ նշում է, որ Փեյնն ընկել է Արգենտինայի մայրաքաղաքի Պալերմո թաղամասում գտնվող Casa Sur հյուրանոցի երրորդ հարկից, ինչի հետևանքով «ծայրահեղ ծանր վնասվածքներ է ստացել»: Բժիշկները տեղում հաստատել են նրա մահը։

Բուենոս Այրեսի մունիցիպալիտետի անվտանգության նախարարության խոսնակ Պաբլո Պոլիցիչիոն Associated Press-ին ասել է, որ Փեյնը «ցած է նետվել իր սենյակի պատշգամբից»: Նրա տեղեկացմամբ՝ ոստիկանություն է ուղարկվել հյուրանոց՝ ի պատասխան «ագրեսիվ տղամարդու մասին» ահազանգի, որը կարող էր լինել թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ: Հյուրանոց ժամանած ոստիկանները հյուրանոցի բակում գտել են Փեյնի մարմինը։

Փեյնը բացահայտ խոսում էր ալկոհոլից կախվածության դեմ պայքարի մասին՝ 2023 թվականի հուլիսին YouTube-ի իր ալիքում տեղադրելով տեսանյութ, որտեղ ասում էր, որ բուժում անցնելուց հետո վեց ամիս է՝ սթափ է։

Լիամ Փեյնը ծնվել է Անգլիայի Վուլվերհեմփթոն քաղաքում 1993 թվականին։ Նա One Direction-ի անդամ էր 2010 թվականից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի