Վիճաբանություն ուղեվարձի շուրջ․ 36-ամյա տղամարդու մարմնական վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին

Լուրեր

09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
Բոլորը

Հոկտեմբերի 14-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց հաղորդում, որ Իսակովի պողոտայից Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին դանակահարված քաղաքացի կա: Հաջորդ հաղորդումը շտապօգնությունից էր. Հայտնում էին, որ արձանագրել են դանակահարված տղամարդու մահը․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ահազանգով նշված վայր մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը պարզեց տուժածի ինքնությունը` Էջմիածին քաղաքի բնակիչ 36-ամյա Հրանտ Մնացականյանն էր:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհետաձգելի գործողություններ, ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու գործին միացան նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ:

Ժամը 14.51-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում ստացվեց «Էջմիածին» բժշկական կենտրոնից. «ձախ բազկի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Էջմիածին քաղաքի բնակիչ 41-ամյա մի տղամարդ:

ՔՈԳՎ, Երևան քաղաքի և Արարատի մարզային վարչությունների, Մալաթիայի և Վաղարշապատի բաժինների, Երևան քաղաքի պարեկների և Մալաթիայի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց հետևյալը։

«Պարզվել է, որ դեպքի օրը՝ առավոտյան, Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակիչը «Մերսեդես» մակնիշի մեքենայով ուղևորվել է Երևան քաղաք` աշխատանքի։ Որպեսզի ճանապարհածախսը տնտեսի` վերցրել է պատահական երեք քաղաքացիների, որպեսզի տեղափոխի Երևան։ Հասել են Արգավանդ գյուղի վարչական տարածք, որտեղ ուղևորներից մեկի՝ Հրանտ Մնացականյանի և վարորդի միջև ուղեվարձի շուրջ առաջացել է վիճաբանություն, որը շարունակվել է Արգավանդ գյուղի խաչմերուկից դեպի Երևանի ուղղությամբ գտնվող կամուրջի մայթին։ Շարունակվող վիճաբանության ընթացքում Հրանտ Մնացականյանն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել և վնասվածքներ պատճառել վարորդին, իսկ վարորդը իր մոտ գտնվող դանակով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է պատճառել Հրանտ Մնացականյանին, որը րոպեներ անց մահացել է։ Դեպքի վայրից վարորդն իր «Մերսեդեսով» ուղևորվել է մոտակայքում գտնվող բենզալցակայաններից մեկը, որտեղ նաև աշխատում է որպես լիցքավորող, և վիրակապելով թևը՝ նույն ավտոմեքնայով ուղևորվել է «Էջմիածին» ԲԿ՝ բուժօգնության» – նշեց ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր Զոհրակ Դավթյանը։

Պարզվեց նաև, որ Հրանտ Մնացականյանն օգոստոսի 16-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի հատկանիշներով:

Դեպքի բոլոր հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: