Դատախազությունը գրավոր հարցում է ուզում, որ ասի` Վարդապետյանի ներկայությամբ Քյարամյանի արած հայտարարությունն ուսումնասիրո՞ւմ է, թե` ոչ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին գրավոր հարցում է անհրաժեշտ` հասկանալու համար, թե երեկ ԱԺ-ում իր ներկայությամբ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի աղմկահարույց հայտարարությունն ուսումնասիրելու անհրաժեշտություն կա, թե` ոչ։

Հիշեցնենք` երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի կողմից իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ խորհրդարանական լսումներ էր հրավիրված։ Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի միջև թեժ վեճ տեղի ունեցավ` փողոցային բառապաշարով։ Վեճի ընթացքում Արգիշտի Քյարամյանն էլ ավելի աղմկահարույց հայտարարություն արեց, քան իր ու Աղազարյանի մասնակցությամբ վեճն էր։

«Պարոն Աղազարյան, խնդրում եմ նաև մեկնաբանեք, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված քրեական գործով՝ մեքենաները հենց նույն այդպիսի վարույթներով վերադարձնելու վերաբերյալ։ Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին»,-ասաց ՔԿ նախագահը։

Factor.am-ն այսօր գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց` արդյո՞ք Քյարամյանի հայտարարությունն ուսումնասիրվում է։ Իրավապահ կառույցից այս հարցին պատասխանելու համար գրավոր հարցում ուզեցին, ինչը ուղարկվել է։ Ըստ էության, Քյարամյանի հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում էր` քրեական վարույթին միջամտելու մասին։ Բազմաթիվ հարցեր են առաջանում` ովքեր են միջամտել և ինչ որոշումներ են կայացվել այդ միջամտություններից հետո։

Ինչո՞ւ է ՔԿ նախագահն այդ մասին լռել, արդյո՞ք միջամտության առնչությամբ գործընթացներ սկսվել են, եթե` ոչ, ապա ով է լինելու դրա պատասխանատուն։ Գլխավոր դատախազության պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։

Նարեկ Կիրակոսյան