Թուրքիայի իշխանությունները ռադիոկայան են փակել` եթերում Հայոց ցեղասպանության մասին հիշատակման պատճառով

Լուրեր

18.06.2026 | 09:49
Նավթի գները նվազել են
18.06.2026 | 09:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18.06.2026 | 09:14
ԱԱ-2026․ Գանան հաղթանակ է կորզել, Ուզբեկստանը պարտվել է նորամուտի խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 02:01
ԱԱ-2026. Անգլիան գոլառատ խաղում հաղթեց Խորվաթիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 23:35
«Միասնության թևեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով
17.06.2026 | 23:20
Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
17.06.2026 | 23:02
ԱԱ-2026․ Պորտուգալիան մեկնարկեց ոչ-ոքիով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 22:58
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Մուրիել Պենըվերը քննարկել են ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցության խորացման հարցեր
17.06.2026 | 22:43
Նետում անվասայլակից․ Հայաստանում են բասկետբոլի աստղեր Հոլերմանն ու Սերիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 22:31
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
17.06.2026 | 22:15
Պարույր Սևակ և Քեթի բնակավայրերի կրթահամալիրները պատրաստ են որակյալ կրթական ծառայություններ մատուցել բոլոր երեխաներին. Ժաննա Անդրեասյան
17.06.2026 | 22:02
Ոստիկանները ձերբակալել են Երևանում գիշերը դրիֆթ կատարած երիտասարդին
17.06.2026 | 21:45
Մայիսի կլիմայական պայմանները Հայաստանում
17.06.2026 | 21:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.06.2026 | 21:19
Էրդողանի բանտարկված մրցակիցն ազդարարել է նոր կուսակցության ստեղծման մտադրության մասին՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարության հեռացումից հետո
Բոլորը

Ստամբուլի Açık Radyo-ն հայտարարել է, որ ռադիոկայանը փակվում է իշխանությունների կողմից՝ վեց ամիս անց այն բանից հետո, երբ հյուրերից մեկը եթերում խոսել է Հայոց ցեղասպանության մասին։ Ռադիոկայանը, միաժամանակ հայտարարում է, որ ճանապարհ կգտնի աշխատանքը շարունակելու համար։

«Açık Radyo-ի վերգետնյա հեռարձակումն այսօր կդադարեցվի։ Հետևե՛ք զարգացումներին»,- ասվում է ռադիոկայանի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

Ավելի վաղ ռադիոկայանը հայտարարել էր, որ «քաղաքացիական ձայների ուժեղացուցիչ է դարձել շատ ոլորտներում՝ կլիմայական և բնապահպանական գործողություններից մինչև հանրային առողջություն, գենդերային հավասարությունից մինչև բազմամշակութայնություն։

«Açık Radyo-ն չի սահմանափակվել միայն ռադիոհաճախականություններով, և կասկած չկա, որ այն կշարունակի գործել որպես անկախ լրատվամիջոց»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդն (RTÜK) ավելի վաղ չեղարկել էր Açık Radyo անկախ ռադիոկայանի լիցենզիան։ Որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ ռադիոկայանը տուգանվել էր ապրիլի 24-ին հաղորդման ընթացքում Հայոց ցեղասպանության մասին հիշատակման համար։

Լիցենզիայի չեղարկումը հիմնավորվել էր ռադիոկայանի կողմից RTÜK-ի սահմանած նախկին պատժամիջոցները չկատարելու պատճառով, որոնք ներառում էին վարչական տույժեր և հեռարձակման հնգօրյա կասեցում: Չնայած տուգանքների վճարմանը՝ Açık Radyo-ն շարունակել է հեռարձակվել, ինչը RTÜK-ը համարել է պատժամիջոցներով սահմանված պայմանների խախտում։

Լիզենզիայի չեղարկմանը հանգեցրած միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 24-ին Açık Radyo-ի «Açık Gazete» հաղորդման ժամանակ, որտեղ հյուրը հիշատակել էր Հայոց ցեղասպանության մասին՝ հետևյալ ձևակերպմամբ․ «Հայկական, այսինքն՝ օսմանյան հողերում տեղի ունեցած տեղահանությունն ու ջարդերը, ջարդերի 109-րդ տարելիցը, որը կոչվում է ցեղասպանություն։ Գիտեք, որ այս տարի էլ արգելվել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումը»։

Էմմա Չոբանյանի