Որտեղ են գտնվում Աղվան Հովսեփյանի տները. Factor TV-ն այցելել է ենթադրյալ ապօրինի գույքերի հասցեներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Բոլորը

Հայաստանում տարիներ շարունակ օրինականության ապահովման թիվ մեկ պատասխանատուներից համարվող Աղվան Հովսեփյանն ինքն է այսօր դատարանի առաջ կանգնել։ Գլխավոր դատախազի, Քննչական կոմիտեի նախագահի բարձր պաշտոններն զբաղեցրած Հովսեփյանի խնդիրն է ապացուցել՝ արդյո՞ք իր հարստությունն օրինական է, թե՞ ձեռք է բերված կոռուպցիոն ճանապարհներով։
Աղվան Հովսեփյանը Գլխավոր դատախազությունը ղեկավարել է 1998-99 և 2004-ից մինչև 2013 թթ։ Նրա հարազատ կառույցը, որն այսօր ղեկավարում է Աննա Վարդապետյանը, դիմել է դատարան և պահանջում Հովսեփյանից և ընտանիքից բռնագանձել 32 միավոր գույք։ Ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով Հովսեփյանի հետ միասին անցնում են կինը, որդիները և հարսը։
Հովսեփյանները տասնյակ գույքեր ունեն Երևանում, Ծաղկաձորում, Բյուրականում և հանրապետության այլ բնակավայրերում։
Առանձնատներից մեկն Ազատության պողոտայում է՝ նախկին իշխանության այլ ներկայացուցիչների տների կողքին։ Ինչպես մյուսները, այնպես Աղվան Հովսեփյանը փորձել է պարսպի և երկայնքով տնկված տույա ծառատեսակների միջոցով քողարկել շքեղ կառույցը։ Առանձնատնից բռնագանձման է ենթակա շուրջ 66 տոկոսը։
Արաբկիր վարչական շրջանում Հովսեփյանների գույքերն այս առանձնատնով չեն սահմանափակվում։ Ազատության պողոտայից ոչ հեռու գտնվող  շենքի բնակարանն էլ 61 տոկոսով է բռնագանձման ենթակա։ Շենքի բնակիչներից մեկը նշեց, որ Հովսեփյանները բնակարանը հանձնել են վարձակալության։ Հաջորդ գույքը Տերյան փողոցի  ենքում է՝ հասարակական նշանակության։ Դատախազությունն այս դեպքում անօրինական է համարում 85 տոկոսը։ Հովսեփյանները վիճահարույց ծագումնաբանությամբ գույքեր ունեն նաև Աջափնյակ, Մալաթիա Սեբաստիա, Դավթաշեն վարչական շրջաններում։
Հովսեփյանը եռահարկ առանձնատուն և ավտոտնակ ունի նաև Սարյան փողոցում։ Այն բոլոր կողմերից սահմանազատված է արգելափակոցներով։ Առանձնատունն ամբողջությամբ է համարվում ապօրինի։
Նախկին գլխավոր դատախազն ու ընտանիքի անդամները տասնյակ գույքեր ունեն նաև Երևանից դուրս։
Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի կազմում գտնվող Արգել գյուղում մենք նկարահանեցինք երկար ձգվող պարիսպը։ Գյուղում բոլորը գիտեն, որ պարսպից այն կողմ տարատեսակ ծառերի հետևում թաքնված են Հովսեփյաններին պատկանող բազմաթիվ գույքեր։ Ըստ դատախազության այստեղ բռնագանձման ենթակա հինգ գույք կա, որից չորսն ամբողջությամբ է դատախազությունն ապօրինի ծագման համարում։ Ենթադրելի է, որ ծառերի հետևում ևս առանձնատուն է։
Ծաղկաձորում գտնվող չորս գույքերից էլ երկուսն է ամբողջությամբ բռնագանձման ենթակա։ Factor TV-ն հակակոռուպցիոն դատարանի բակում նախկին դատախազից ամիսներ առաջ հետաքրքրվել էր նրան վերագրվող մեղադրանքներից և ենթադրյալ ապօրինի ծագման գույքերից։ Հովսեփյանը, սակայն, հրաժարվել էր պատասխանել։
Հովսեփյանի կարողության զգալի մասը գտնվում է հայրենի մարզում՝ Արագածոտնում։ Բյուրական համայնքում գտնվող տասը հողամասը Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցն ապօրինի ձեռքբերված է համարում ամբողջությամբ։ Բյուրականում առկա հողամասերից զատ նրանց է պատկանում նաև  մի առանձնատուն։
Հովսեփյանի գույքերը շատ են, թե քիչ, սա այլևս երկրորդական է։ Այժմ հետաքրքիր է դատարանում լսել նրա պարզաբանումները, թե ինչպես է կարողացել դատախազի աշխատավարձով այսքան կարողություն ձեռք բերել։ Աղվան Հովսեփյանի գույքերի հարցով դատավարությունն ընթանում է հակակոռուպցիոն դատարանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան