ՍԴ նախագահը կարևորել է Նիդերլանդների դեսպանության հետ իրականացվող համատեղ ծրագրերը

Լուրեր

09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
Բոլորը

2024 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիեկ Մոնրոյ-Վինթերին։ Այս մասին տեղեկացնում են ՍԴ-ից:

Սահմանադրական դատարանի նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ։ Արման Դիլանյանը բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության դեսպանատան հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ Բարձր դատարանի և Դեսպանության միջև ձևավորվել են, հիրավի, օրինակելի գործընկերային հարաբերություններ։

Սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է Նիդերլանդների դեսպանության հետ արդեն մի քանի տարի իրականացվող համատեղ ծրագրերը, որոնք ուղղված են Սահմանադրական դատարանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանմանը, ներքին ընթացակարգերի բարելավմանն ու հանրային հաշվետվողականության բարձրացմանը։

Դեսպան Մարիեկ Մոնրոյ-Վինթերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, վերահաստատելով դեսպանության հանձնառությունը՝ աջակցել Հայաստանի իրավական ինստիտուտներին՝ ժողովրդավարական գործընթացների իրականացման գործում։ Տիկին Մոնրոյ-Վինթերն, իր հերթին պատրաստակամություն է հայտնել ջարքեր ներդնել՝ Բարձր դատարանի հետ արդեն իսկ ամուր հիմքերի վրա դրված համագործակցության շարունակականության ապահովման և զարգացման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձերք բերվել շարունակել համագործակցությունը՝ երկկողմ աշխատանքային խմբերի ձևաչափով։