Ադրբեջանի բանակում ստեղծվել է նոր ստորաբաժանում

Լուրեր

09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
Բոլորը

Ադրբեջանի բանակում ստեղծվել է նոր՝ «ինտելեկտուալ շնորհալի զինծառայողների» ստորաբաժանում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՊՆ-ին։

«Կրթության ոլորտում աչքի ընկած տաղանդավոր երիտասարդների գիտելիքներն ու հմտություններն առավել արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև նրանց կարիերայի աճը խթանելու նպատակով ՊՆ-ում ներդրվում է զինվորական ծառայության նոր հայեցակարգ։

Ըստ նոր հայեցակարգի՝ զինծառայություն անցնող ինտելեկտուալ մեծ կարողություններով զորակոչիկները զորակոչային պատրաստության ծրագիրն ավարտելուց հետո զինվորական ծառայությունը կշարունակեն հատուկ պայմաններում ստորաբաժանումներում՝ ստեղծված Պաշտպանության ազգային համալսարանի կազմում՝ նպատակ ունենալով նրանց ներգրավել իրենց մասնագիտություններին համապատասխան տարբեր նախագծերում և միջոցառումներում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ինտելեկտուալ շնորհալի զինծառայողների նոր ստորաբաժանումներում կծառայեն բուհական  ընդունելության քննություններում 600 և ավելի միավոր վաստակած ժամկետային զինծառայողները, ինչպես նաև  միջազգային վարկանիշում 500-ից ոչ ցածր տեղ զբաղեցնող օտարերկրյա բուհերի շրջանավարտները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի