Տոկաևը Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հաստատել է բանակցությունների համար Ալմաթիի հարթակը տրամադրելու պատրաստակամությունը

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է այդ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևին։ Ղազախական կողմի հաղորդմամբ՝ երկու երկրների նախագահներին բանակցություններին նախորդել է դիմավորման հանդիսավոր արարողությունը։

Ջերմորեն ողջունելով ՀՀ նախագահին՝ Տոկաևը  նշել է, որ Ղազախստանը  շահագրգռված է հայ-ղազախական համագործակցությունը որակապես նոր մակարդակի հասցնելու հարցում։

«Վստահ եմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կօգնեն ամրապնդել երկկողմ հարաբերությունները։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս բարձր մակարդակով մեր պարբերական հանդիպումներին, որոնք ամուր հիմք են հայ-ղազախակա գործընկերության համար։ Ղազախստանում շատ են գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները։ Ղազախական հողի վրա հայ ժողովրդի նկատմամբ ջերմ զգացմունքներ կան։ Ղազախստանի Հայաստանը հուսալի և ժամանակի ընթացքում փորձված  մերձավոր գործընկեր է։Մեր ժողովուրդները կապվում են ամուր բարեկամական կապերով, ընդհանուր պատմությամբ և համանման մշակութային ու մարդասիրական արժեքներով։ Ես գոհունակությամբ նշում եմ երկկողմ հարաբերությունների դինամիկ և առաջանցիկ զարգացումը բոլոր ոլորտներում»,- ընդգծել է Կասիմ Ժոմարտ Տոկաևը։

Նա նաև ասել է, որ այս տարի լրանում է Ղազախստանի և Հայաստանի միջև Բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակը, առևտրատնտեսական փոխգործակցությանը զուգընթաց ակտիվորեն զարգանում են մշակութային և հումանիտար կապերը։

«Անցյալ տարի Երեւանում կայացան Հայաստանում ղազախական թատրոնի օրերը։ Հաջորդ տարի նախատեսվում է Ձեր երկրում կազմակերպել Ղազախստանի մշակույթի տասնօրյակ։ Այսօր մենք հանդիսավոր կերպով կբացենք Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերը»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Վահագն Խաչատուրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Տոկաևին ջերմ ընդունելության համար և հայտարարել Ղազախստանի հետ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանն իր հանձնառության մասին։

«Ուրախ եմ, որ այստեղ եմ: Ես տպավորված եմ այն ​​առաջընթացով, զարգացմամբ, որ տեղի են ունենում Ղազախստանում։ Վստահ եմ, որ մեր բարեկամությունը, մեր հարաբերությունները երկարատև կլինեն,  քանի որ դրանք պատմական արմատներ ունեն։ Ղազախստանը մեզ համար հուսալի և բարեկամական գործընկեր է։ Եվ, իհարկե, ուզում եմ ընդգծել մեր հաջող զարգացող տնտեսական հարաբերությունները»,- նշել է ՀՀ նախագահը։

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են առևտրատնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ, գյուղատնտեսության, ֆինանսական, մշակութային և հումանիտար, ինչպես նաև թվայնացման ոլորտում համագործակցության ամրապնդման հեռանկարները։ Դիտարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր։

Տոկաևը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ հետագայում էլ Ալմաթիի հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի