Հյուսիսային Կորեան պայթեցրել է Հարավային Կորեայի հետ սահմանին գտնվող ճանապարհները

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԿԺԴՀ զինվորականները պայթեցրել են երկիրը Կորեական թերակղզու հարավի հետ կապող ճանապարհների հատվածները Կիոնիսոն և Դոնգհա գծի երկարությամբ: Հարավային Կորեան ճանապարհների պայթեցմանն արձագանքել է իր տարածքում կրակոցներ արձակելով։

Ինչպես հաղորդում է Yonhap-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի տվյալները, առաջին ճանապարհը՝ Քյոնիսոն գիծը, գտնվում է Կորեական թերակղզու արևմուտքում և միացնում է Կէսոնգ (ԿԺԴՀ) և Պաջու (Հարավային Կորեա) քաղաքները։ Երկրորդ գիծը՝ Տոնխեն, գտնվում է Ճապոնական ծովի ափին։

Միացյալ շտաբների պետերը հոկտեմբերի 14-ին հայտնել են, որ հյուսիսկորեացի զինվորականները պատրաստվում են պայթեցնել սահմանի ճանապարհները: Այս հայտարարությունից առաջ ԿԺԴՀ-ն հայտարարել էր Հարավային Կորեայի հետ ճանապարհների և երկաթգծերի փակման մասին և նշել էր, որ նախատեսում է սահմանը վերածել «ամրոցի»։

Հոկտեմբերի 13-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Ջոնգին սպառնացել էր Սեուլին «սարսափելի ողբերգական հետևանքներով»՝ երկրի տարածքում հարավկորեական մեկ այլ անօդաչու թռչող սարքի վայրէջքի դեպքում։ Հարավային Կորեան հերքել է անօդաչու թռչող սարքի արձակումը և ի պատասխան սպառնացել Հյուսիսային Կորեային։ Հոկտեմբերի 15-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտպանության հարցերով հանդիպում է անցկացրել՝ «քննարկելու երկրի ինքնիշխանության խախտումը»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի