Ֆրանսիան Հայաստանի կողքին է իր արդար ու ժողովրդավարական նկրտումների ճանապարհին. Քսավիե Յակովելլին՝ Ալեն Սիմոնյանին

Լուրեր

07.04.2026 | 11:51
Էն տեքստը, որ հրապարակել ես, թե կարաս, մտի եթեր՝ ծերից ծեր կարդա․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին
07.04.2026 | 11:40
407 հազար կմ Երկրից հեռու․ «Արտեմիս 2» առաքելության տիեզերագնացները նոր ռեկորդ են սահմանել
07.04.2026 | 11:35
Պատգամավորները գալիս են արտահերթի, դեռ տեղյակ չեն փոփոխությունների մասին․ Մանուկյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 11:26
Մեծամորում դանակահարություն է բացահայտվել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է․ ՆԳՆ
07.04.2026 | 11:17
«Խայտառակ եղավ Մոսկվայում»․ Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին
07.04.2026 | 11:11
Հայաստանի Պրեմիեր լիգա․ Տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
07.04.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը` ՈՒՂԻՂ
07.04.2026 | 10:55
Բուշերի ԱԷԿ-ից տարհանված 175 աշխատակիցներ Երևանից Մոսկվա են մեկնել
07.04.2026 | 10:52
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրում
07.04.2026 | 10:44
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
07.04.2026 | 10:33
Հովհաննես Բաչկովն ու Մարիո Բալոտելին անցկացրել են «հայացքների մենամարտ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 10:20
Թրամփը հայտարարել է, որ Իրանը կարող է «վերացվել» մեկ գիշերվա ընթացքում ու կրկին սպառնացել ոչնչացնել իրանական էլեկտրակայանները
07.04.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 7-ի դրությամբ
07.04.2026 | 09:50
Հրդեհ Քասախ բնակավայրում․ այրվել են աղբամաններ և ավտոմեքենա
07.04.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Ժնեւում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Միջխորհրդարանական միությունում Ֆրանսիայի Հանրապետության պատվիրակության ղեկավար Քսավիե Յակովելլիի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

«Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բազմակողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սատար կանգնելու վճռականության, ինչպես նաեւ հայ ժողովրդի խաղաղության ու ժողովրդավարության ձգտումներին ցուցաբերած օժանդակության համար: Բացի այդ, ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է Ֆրանսիայի դերը Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայման, ինչպես նաեւ եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրման հարցում:

Возможно, это изображение 6 человек

Քսավիե Յակովելլին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին հանդիպման համար ու նշել, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է իր արդար ու ժողովրդավարական նկրտումների ճանապարհին:

Կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ: