Տոնական օրվա տխուր ավարտ․ ինչու են երևանցիները համերգից հետո մնացել կանգառներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Մինչ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Էրեբունի-Երևանի 2806-ամյակի տոնակատարությունների մեկնարկից առաջ հայտարարում էր նոր՝ չինական ավտոբուսների առաջին խմբաքանակի ժամանման մասին, քաղաքապետարանի կազմակերպած տոնական համերգից հետո շատ քաղաքացիներ մնացին կանգառներում։ 

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն արձանագրում է՝ համերգից հետո զանգվածային դժգոհություններ կային տրանսպորտի բացակայության հետ կապված։

«Այդ տոնի մի գեղեցիկ կոմպոնենտ կարող էր լինել, որ ժամը 22։00-ից հետո տրանսպորտն աշխատեր և՛ երկարացված ռեժիմով, և՛ լիներ անվճար»,- ասում է Սուքիասյանը։

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը ողջունում է քաղաքի տոնի առիթով նման մասշտաբային միջոցառումներ նախաձեռնելը, բայց և ընդգծում է՝ կազմակերպչական առումով թերություններ կային։

«Ուղղակի պետք է նախապես մտածեին, անվճար ավտոբուսներ բերեին․ եթե անում ես նման միջոցառում ու շատ լուրջ գումարներ ես ծախսում, պիտի ամեն դետալի մասին մտածես»,- ընդգծում է Թորոսյանը։

Ավագանու իշխող ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ հակադարձում է ընդդիմախոսներին՝ թեև տրանսպորտն աշխատել է սովորականի պես, բայց ավելի շատ ավտոբուսներ են գիծ դուրս բերվել։

«Մարդկային հոսքը շատ մեծ էր կենտրոնում, քան սովորական այլ օրերին։ Տրանսպորտն աշխատել է սովորականի պես, բայց ինտերվալները շատ են եղել, այսինքն՝ ավելի շատ ավտոբուս է գիծ դուրս բերվել դեպի կենտրոն, բայց ամեն դեպքում էլի չի զգացվել, քանի որ խցանումներ են եղել»,- մանրամասնում է Գալջյանը։

Բայց և այնպես, ՔՊ խմբակցության ղեկավարն ընդունում է՝ երթևեկության առումով երեկ խնդիրներ առաջացել են։ Արամ Թորոսյանն էլ ասում է՝ համերգի կազմակերպիչ քաղաքային իշխանությունը կարող էր հաշվի առնել նաև ավագանու կարծիքը։ 

Քաղաքային նախկին իշխանությունների օրոք եղել են դեպքեր, երբ տոն օրերին երկարաձգվել է հանրային տրանսպորտի և մետրոյի աշխատանքը․ ինչո՞ւ այս անգամ նման մոտեցում չեղավ՝ քաղաքապետարանից այս հարցին չեն պատասխանում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան