ՆԱՏՕ-ն ամենամյա միջուկային զորավարժություններ է սկսել

Լուրեր

09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
Բոլորը

ՆԱՏՕ-ն սկսել է ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները, որոնք կտևեն երկու շաբաթ։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքից։

«2024 թվականի հոկտեմբերի 14-ին ՆԱՏՕ-ն սկսում է իր ամենամյա «Steadfast Noon» միջուկային զորավարժությունը, որին կներգրավվի ավելի քան 60 ինքնաթիռ»,- ասվում է հայտարարության մեջ։

Դաշինքի տվյալներով՝ ուսումնական թռիչքներ կիրականացվեն հիմնականում Արևմտյան Եվրոպայի ու Հյուսիսային ծովի վրայով։ Զորավարժություններին կմասնակցեն նաև կործանիչներ, որոնք կարող են կրել ԱՄՆ միջուկային մարտագլխիկները, սակայն ուսումնական առաքելությունների շրջանակում միջուկային զենք չի բեռնվի ինքնաթիռների վրա։

Steadfast Noon զորավարժություններին կներգրավվեն նաև շուրջ 2000 զինծառայողներ ութ ավիաբազաներից:

Պարզաբանվում է, որ նման միջուկային զորավարժություններ նախատեսված են և անցկացվում են ամեն տարվա հոկտեմբերին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի