Մեկնարկում է ԱԺ արտահերթ նիստը՝ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ
Քաղաքականություն
13.09.2018 | 12:01Մեկնարկում է ԱԺ արտահերթ նիստը՝ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ։
Այսօր ԱԺ նիստի ընդմիջմանը Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց. «Հայաստանի Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել է իրեն՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով: Հանձնաժողովը ստեղծվում է իրավունքի ուժով»:
Հիշեցնենք, որ նման պահանջով ԱԺ նախագահին դիմել էին ՀՀԿ խմբակցության պատգամավորները։