Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ ՀՀ-ն մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ մինչև COP29-ը

Լուրեր

09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև հաջորդ ամիս Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովը։ Այս մասին FT-ին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ թեև կան չլուծված հարցեր, որոնք դեռևս պետք է համաձայնեցվեն, սակայն քննարկումների «ավարտին ենք մոտենում»։

«Լավ կլինի այն ստորագրել մինչև COP29-ը։ Բայց եկեք ժամանակից առաջ չվազենք»,- նշել է ՀՀ նախագահը։

Ըստ Խաչատուրյանի՝ ռազմագերիների հարցով քննարկումները խաղաղության համաձայնագրի բանակցությունների մաս չեն, բայց «դրանք մնում են օրակարգում»: Նա նաև հավելել է, որ հազիվ թե խաղաղության ցանկացած համաձայնագիր ի սկզբանե լիովին լուծի երկու երկրների բոլոր խնդիրները, բայց կարող է ընդլայնվել։

Ելույթ ունենալով Կայուն զարգացման Համբուրգի համաժողովի շրջանակում՝ Վահագն Խաչատուրյանն ասել էր, որ Հայաստանը պետք է հաշտություն կնքի իր հարևանների հետ։

«Երազների մեջ ապրելը լավագույն արդյունքը չէ: Մենք պետք է լինենք պրագմատիկ և իրատես: Մեզ պետք է խաղաղ ապրել, ոչ միայն Ադրբեջանի, այլև մեր բոլոր հարեւանների հետ»,- ասել էր նախագահը՝ նշելով, որ ԼՂ-ից Հայաստան եկած մոտ 100,000 փախստականներն «առանց որևէ բանի են եկել», և որ այդքան մեծ թվով տեղահանվածների ինտեգրման գործընթացն ընթացքի մեջ է:

Հայաստանը նաև ծրագրում է «բաց պահել իր դռները» Լիբանանից փախստականների համար, որտեղ ապրում են բազմաթիվ էթնիկ հայեր, եթե նրանք ստիպված լինեն հեռանալ, քանի որ Իսրայելն ուժեղացնում է իր արշավը, նշել է նա։

«Մենք պետք է պատրաստ լինենք նրանց ընդունելու համար»,- ասել է Խաչատուրյանը։

Հայաստանն ավելի ու ավելի է ակնարկում ԵՄ-ի հետ ավելի սերտ կապեր փնտրելու մասին և, ըստ Խաչատուրյանի, ունեն նմանատիպ արժեքներ, իսկ 2023 թվականին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումն Ադրբեջանի հետ սահմանին օգնել է նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի