Լինում են առաջարկներ, որոնցից հրաժարվել չի կարելի․ Ալեքսանդր Սիրունյանը՝ արդարադատության նախարարի թեկնածության մասին

Լուրեր

25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
25.08.2026 | 17:47
Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր
25.08.2026 | 17:39
Դե փորձվի մեկը չանի․ պրծել ա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ծախեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:30
Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ սերտ կապ հաստատելու՝ հայ ժողովրդի ընտրությունը, Կիևը պատրաստ է օգնել․ Զելենսկի
25.08.2026 | 17:19
Էդգար Սևիկյանը մոտ է «Ֆերենցվարոշից» հեռանալուն
25.08.2026 | 17:13
Ամուրի գազաքիմիական համալիրում հրդեհ է բռնկվել․ զոհ և տասնյակ տուժածներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:02
Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից
25.08.2026 | 16:59
Պետդումայում հայտարարել են, թե ՌԴ-ն Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները»
25.08.2026 | 16:51
Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
25.08.2026 | 16:49
Լեգիտիմ չի՞, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում ա ձեզ, հեղափոխություն արեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:44
Հայկ Մարտիրոսյանը 4-րդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում
25.08.2026 | 16:41
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:37
Խորհրդարանը հավանություն տվեց Կառավարության 2026-2031 թթ․ ծրագրին
25.08.2026 | 16:33
Քննարկվել են Իրանից Հայաստան դիզելային վառելիքի և հեղուկ գազի երկարաժամկետ մատակարարման հնարավորությունները
Բոլորը

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ընդունել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից իրեն ուղղված առաջարկը՝ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրվելու համար, այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբանը։

«Լինում են առաջարկներ, որոնցից հրաժարվել նախ չի կարելի։ Սա այդ տարբերակներից է, բնականաբար»,- ասաց փաստաբանը։  Թե կուսակցությունից կոնկրետ ով է իրեն առաջարկն արել, Սիրունյանը չնշեց։

Ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ մի խումբ կուսակիցներ իր թեկնածությունն են առաջադրել է արդարադատության նախարարի պաշտոնում։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ այս պահին արդարադատության նախարարի պաշտոնում քննարկվում են ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունները։

Փոխքաղաքապետ, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի մեկնաբանում իր՝ արդարադատության նախարարի թեկնածուի առաջադրման մասին լուրերը։ Նազելի Բաղդասարյանի հետ էլ դեռ չի հաջողվել կապ հաստատել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որտեղ մերժվել էր Արփի Դավոյանի թեկնածությունը։ Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ նրա թեկնածությանը երկու հոգի էր կողմ քվերակել՝ Վահագն Ալեքսանյանն ու Սուրեն Պապիկյանը։

Հիշեցնենք նաև, որ արդարադատության նախարարի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի 1-ին ազատման դիմում է ներկայացրել։ ՔՊ-ական պատգամավորները, որոնց թվում են Արփի Դավոյանը, Անդրանիկ Քոչարյանը, Լուսինե Բադալյանը մինչ այդ ստորագրահավաք էին սկսել Գրիգոր Մինասյանին հեռացնելու հարցով։ Ստորագրահավաքին միացել էր ընդհանուր 27 պատգամավոր։ Պատգամավորների հիմնավորումն այն էր, որ քաղաքացիները բողոքում են արդարադատության ոլորտում առկա խնդիրներից։

Մանյա Պողոսյան