Շոլցը հրաժարվել է ծանր տեխնիկա մատակարարել Ուկրաինային

Լուրեր

09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Գերմանիան այլևս մտադիր չէ ծանր զինտեխնիկա ուղարկել Ուկրաինա, Bild-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։ Ըստ պարբերականի՝ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ Ուկրաինան մոտ ապագայում չի կարողանա հակահարձակում ձեռնարկել իր տարածքներն ազատագրելու համար։

Բունդեսվերը մտադիր չէ նոր ծանր տեխնիկա մատակարարել Կիևին, ասվում է Bild-ին հասանելի դարձած փաստաթղթում։ Վերջին 18 Leopard-2 տանկերի մատակարարումից հետո հետագա մատակարարումներ չեն նախատեսվում, թեև գերմանական բանակն ունի շուրջ 300 այդպիսի տանկ։ Նույնը վերաբերում է տեխնիկայի այլ տեսակներին՝ հետևակի մարտական մեքենաներին, զրահափոխադրիչներին և հաուբիցներին։

Պարբերականի տվյալներով՝ ռազմական օգնության նոր փաթեթը, որի մասին Բեռլինը հայտարարել է ուրբաթ, արդեն խոստացվել է Կիևին և ֆինանսավորվել անցյալ տարի։

Իրավիճակին ծանոթ աղբյուրները պարզաբանել են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 11-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ թույլտվություն է խնդրել օգտագործել հեռահար Taurus-ները ռուսական տարածքի վրա հարձակումների համար և հաստատել Ուկրաինայի արագացված անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Ըստ պարբերականի՝ Ուկրաինայի նախագահի այս խնդրանքներն Բեռլինում սառնորեն են ընդունվել։ Շոլցը հստակ «ոչ» չի ասել, բայց ոչ էլ դրական պատասխան է տվել։

Մյունխենի Բունդեսվերի համալսարանի միջազգային քաղաքականության պրոֆեսոր, քաղաքագետ Կառլո Մասալան ասել է, որ Զելենսկիի եվրոպական շրջագայությունն անհաջող էր։

«Զելենսկին իր հաղթական ծրագրի երկու առանցքային կետերում առաջընթաց չի գրանցել։ Ուստի, Ուկրաինայի տեսանկյունից, եվրոպական շրջագայությունն անհաջող էր»,- ասել է Մասալան։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի