Բեռնատարն ընկել է Արփա գետը. կան տուժածներ

Լուրեր

07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
07.12.2025 | 13:57
«50 հազարով թաղում անող», «Գնա, նզովյալ»․ վիճաբանություն քաղաքացու և քահանայի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:53
Թե որքան ուժեր են անհրաժեշտ, ոստիկանությունն է որոշում․ ոստիկանապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:46
Եկել է ժամանակը Մայր Աթոռում անցկացնել պատարագը․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:04
Պյոտր Յանը հասել է ռևանշի ու վերադարձրել UFC-ի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.12.2025 | 13:01
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում․ վարքականոններ՝ վարորդների և ուղևորների համար
07.12.2025 | 12:30
Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոն է ներթափանցում․ հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում
Բոլորը

Հոկտեմբերի 13-ին, ժամը 15:07-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Նորավանքի խաչմերուկի մոտակայքում, բեռնատարն ընկել է Արփա գետը։ Այս մասին հաղորդում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ-ին «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ` Զ. Գ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Արփա գետը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Վ. Մ.-ն (ծնված 1977 թ․) դուրս են եկել բեռնատարի խցիկից։

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, եռածունկ սանդուղքի օգնությամբ դուրս բերել քաղաքացիներին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։