Պատիվ է լինել քո քաղաքապետը. Ավինյանի շնորհավորական ուղերձը

Լուրեր

08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել «Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության առթիվ՝ նշելով, որ իր համար պատիվ է լինել Երևանի քաղաքապետը, ծառայել նրան, արարել նրա համար:

«Իմ սիրելի՛ Երևան, ասում են, թե քո սիրահարները նրանք են, ովքեր ամեն օր քեզ խնամում են և հոգ տանում քո մասին, նրանք, ովքեր վաղ առավոտից շտապում են աշխատանքի, որպեսզի քո ծառերը միշտ կանաչ լինեն, փողոցներդ՝ մաքուր, բակերդ՝ կոկիկ ու հարմարավետ:

Քո իսկական սիրահարները քեզ չեն լքել, նրանք այն մարդիկ են, ովքեր ամեն օր քեզ դարձնում են ավելի լավը՝ ոչ թե մեծ խոսքերով, այլ փոքր, բայց անսահման կարևոր գործերով։ Մարդիկ, ովքեր ապրում են քեզ հետ ու ապրեցնում քեզ:

Ինձ համար պատիվ է լինել քո քաղաքապետը, ծառայել քեզ, արարել քեզ համար: Առջևում մեզ սպասում են նոր հնարավորություններ, նոր դժվարություններ ու, ամենակարևորը՝ նոր հաղթանակներ։ Միասին մենք շա՜տ բան ենք փոխելու։ Չենք հոգնելու, չենք կանգնելու, որովհետև մենք գիտակցում ենք՝ դու առաջին հերթին մարդկանց մասին ես և պետք է լինես մարդկանց համար քաղաք:

Շնորհավո՜ր տոնդ, իմ սիրելի՛ Երևան, դու մեր բոլորի մեծ սերն ես, և մենք քո կողքին ենք մինչև վերջ, մինչև ամենախենթ երազանքիդ իրականացումը»։