Քաղաքապետարանում երկու տասնյակ նոր հաստիքներ կստեղծվեն. հարցն ավագանու նիստի օրակարգում է

Լուրեր

14.05.2026 | 20:27
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին
14.05.2026 | 20:14
Կուբայում բողոքի ցույցեր են․ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր բլեքաութին
14.05.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ կիբերհարձակումները կլրջանան ընտրությունների օրերին. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:54
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
14.05.2026 | 19:41
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը
14.05.2026 | 19:30
Հայաստանում և Ադրբեջանում հանրության տրամադրություններն արտացոլում են հակամարտությունից հոգնածությունը. Թոմ դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:24
Ինչու է Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրել ՔՊ-ին. Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:15
Կարապետյանը հորեղբոր՝ «դպրոց կառուցողներն ու ասֆալտ անողներն ուղեղ չունեն» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:05
Փաշինյանին վիրավորած բլոգերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
14.05.2026 | 18:47
Ընտրակաշառք, փախուստի փորձ․ ՆԳՆ-ն 49-ամյա տղամարդու է ձերբակալել
14.05.2026 | 18:46
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 18:34
«ՔՊ-ակա՞ն ա, ժողովուրդ»․ Ծառուկյանը՝ իրեն հակադարձած կնոջ մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:30
56․2 մլն դրամի նվիրատվություն․ ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համարը
14.05.2026 | 18:26
Տաշիրի պոլիկլինիկայում ՔՊ-ի տարբերանշան-քարտեզի պատճառով միջադեպ է տեղի ունեցել․ մեկ անձ ձերբակալվել է
14.05.2026 | 18:21
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար է նշանակվել Յանա Լանտրատովան. Ուկրաինայում նա մեղադրվում է երեխաների արտաքսման մեջ
Բոլորը

Երևան քաղաքի ավագանու հերթական նիստի օրակարգում ընդգրկված է քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակն ավելացնելու որոշման նախագիծ։

Ըստ չզեկուցվող նախագծի՝ առաջարկվում է աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության կենսապահովման բաժինը համալրել 1 միավոր գլխավոր մասնագետի (աշխատավարձը՝ 289,000 ՀՀ դրամ) և 1 միավոր առաջատար մասնագետի (282,200 ՀՀ դրամ) հաստիքային միավորներով: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ մայրաքաղաքում վերջին շրջաններում տեղումների աննախադեպ քանակով, մայրաքաղաքի բնակարանային ֆոնդի ավելացմամբ, գրունտային հատվածների ասֆալտապատմամբ և մայրաքաղաքի հեղեղատար համակարգի տեխնիկական մաշվածությամբ պայմանավորված՝ ավելացել են աշխատանքային ծավալները։ Նշված է նաև, որ «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից նախաձեռնվել է «Փոքր կենտրոն»-ի էլեկտրամատարակարման արդիականացման աշխատանքների ծրագիր, որն առաջիկա տարիներին ընդլայնվելու է՝ ընդգրկելով բոլոր վարչական շրջանները:

Առաջարկվում է հաստիքացուցակի փոփոխություններ անել նաև լրատվության վարչությունում։

«Վարչության առջև դրված խնդիրների առավել արդյունավետ լուծման նպատակով և աշխատանքի պլանավորման առաջնահերթությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել վարչության գործող հաստիքացուցակում լրագրողի մեկ հաստիքային միավորը փոխարինել լուսանկարչի լրացուցիչ հաստիքային միավորով (աշխատավարձը՝ 357,000 ՀՀ դրամ), իսկ հեռարձակման ռեժիսորի հատիքը փոխարինել գրաֆիկ դիզայների հաստիքով (աշխատավարձը՝ 272,000 ՀՀ դրամ)՝ պահպանելով գործող ամսական պաշտոնային դրույքաչափերը»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

Բացի այս, առաջարկվում է նաև բարձրացնել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի թարգմանչի աշխատավարձը՝ գործող 272,000 ՀՀ դրամը դարձնելով 357,000 ՀՀ դրամ:

Քաղաքային իշխանությունն առաջարկում է Քարտուղարության ու Զանգերի սպասարկման և աջակցման բաժինները համալրել ևս 2 միավոր գլխավոր մասնագետի հաստիքային միավորներով։ Աշխատավարձերը համապատասխանաբար՝ 323,000 ՀՀ դրամ և 289,000 ՀՀ դրամ։

Կավելանա նաև քարտուղարության արխիվային գործի վարման բաժինը 2 հաստիքով՝ 1 միավոր առաջատար մասնագետ (աշխատավարձը՝ 282,200 ՀՀ դրամ) և 1 միավոր առաջին կարգի մասնագետ (աշխատավարձը՝ 272,000 ՀՀ դրամ)։

Քարտուղարության կազմը կհամալրվի նաև 2 գործավարի հաստիքով՝ 248,200 ՀՀ դրամ աշխատավարձով։ Ընդհանուր առմամբ՝ Քարտուղարության հաստիքացուցակը կավելանա 6 միավորով։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության գլխավոր մասնագետի 3 հաստիքներից մեկը կփոխարինվի վարչության պետի տեղակալի հաստիքով` 561,000 ՀՀ դրամ աշխատավարձով, իսկ գլխավոր մասնագետի երկրորդ հաստիքը կփոխարինվի առաջին կարգի մասնագետների երկու միավոր հաստիքներով՝ 282,200 ՀՀ դրամ աշխատավարձով։

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր բաժնում կավելանա 1 ﬕավոր առաջատար մասնագետի հաստիքային ﬕավոր: Աշխատավարձը կկազմի 282,200 ՀՀ դրամ։

Հաշվի առնելով այն, որ որոշման նախագիծը չզեկուցվող է, ուստի այն չի քննարկվի ավագանու նիստի ընթացքում, այլ միանգամից կդրվի քվեարկության։

Արփի Հակոբյան