«Ասաց, ոնց որ ավտոյից մի բան ընկավ»․ վթարված «Գազել»-ի դեպքով քրեական վարույթ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.02.2026 | 15:21
Նեյմարը չի բացառել, որ կավարտի կարիերան այս տարի
20.02.2026 | 15:10
Ձյունը չմաքրեի՞նք. փոխքաղաքապետը` փոսերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:00
Մակրոնը մայիսին Հայաստան կգա // Երևանում սպանված չեչենուհուն ՀՀ-ում կհուղարկավորեն․ ԼՈՒՐԵՐ
20.02.2026 | 14:52
Պատասխանատվությամբ հայտարարում եմ`խախտումները չնկատելու միտում չունենք. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 14:45
Վարդանանց փողոցում առանց բիտումի փոսալցում են արել, կքանդվի. Փամբուխչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 14:39
Լավրովն Արաղչիի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 14:30
Ադելիա Պետրոսյան․ Այսպիսի ելույթից հետո բարդ կլինի վերադառնալ Ռուսաստան
20.02.2026 | 14:14
Պուտինը ՌԴ ԱԳ փոխնախարարին Թուրքիայում դեսպան է նշանակել
20.02.2026 | 13:53
Մեղրի համայնքին է վերադարձվել շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. Դատախազություն
20.02.2026 | 13:44
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.21%-ով և կազմել 4975.90 դոլար
20.02.2026 | 13:40
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ
20.02.2026 | 13:35
Թուրքիայում DW-ի լրագրողը ձերբակալվել է Էրդողանին վիրավորվելու համար
20.02.2026 | 13:34
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.02.2026 | 13:26
Կոնֆերենցիաների լիգա. Հովհաննես Համբարձումյանի գոլը՝ խաղային օրվա լավագույնների թվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.02.2026 | 13:21
Մակրոնը մայիսի 4-ին Հայաստան կայցելի
Բոլորը

Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենայի ողբերգական ավտովթարից տուժած քաղաքացիներից մեկի եղբայրը պատմում է՝ վթարից տուժած 59-ամյա քույրն արդեն երկու օր է՝ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է։ Հարազատները դռան մոտ սպասում են տեսակցության ժամին։ 

Տղամարդը, որը չցանկացավ տեսախցիկի առաջ խոսել, մեզ հետ զրույցում ասաց՝ քրոջը շատ հարցեր չեն տալիս վթարի հետ կապված, քանի որ վնասվածքների պատճառով դժվարանում է խոսել։ Եղբոր խոսքով՝ քույրն Իջևանից Աբովյան էր գնում, իսկ միջհամայնքային տրանսպորտից տարվա մեջ ընդամենը երկու-երեք անգամ է օգտվել, չեն պատկերացրել, որ այս անգամը նման հետևանքներ կունենա։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված կինն ունի թոքերի երկկողմանի սալջարդ, կողերի բազմաթիվ կոտրվածքներ և այլ վնասվածքներ։ Բժշկի խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե որքան ժամանակ անհրաժեշտ կլինի վերականգնողական փուլը հաղթահարելու համար։ 

Վթարը տեղի է ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններ» անունով հայտնի հատվածում։ Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորակը։ Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած պատահարի հետևանքով 2 մարդ զոհվել է, իսկ «Գազել»-ի վարորդն ու 7 ուղևորները տարբեր վնասվածքներով բժշկական կենտրոններ են տեղափոխվել։ 

Առողջապահության նախարարությունից Factor TV-ին հայտնեցին, որ տուժածներից 3-ի վիճակը միջին ծանրության է, 3-ը վերակենդանացման բաժանմունքում են, որից 2-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Ուղևորների թվում կա նաև անչափահաս, որի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ 

Ըստ ՔԿ խոսնակի՝ քննությամբ պետք է պարզվի՝ վթարը տեխնիկակա՞ն, թե՞ մարդկային գործոնով է պայմանավորված եղել։ Իսկ մինչ այդ, քրեական վարույթը նախաձեռնվել է տրանսպորտի անվտանգ աշխատանքն ապահովող պահանջները կամ կանոնները խախտելու հոդվածով։ Այն ենթադրում է 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկում՝ անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու հատկանիշով։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան