Ինչ կարողություն է կուտակել Քոչարյանի և Սարգսյանի օրոք նախարար աշխատած Դավիթ Հարությունյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 13:07
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Կերչը մնացել է առանց էլեկտրաէներգիայի
15.07.2026 | 12:56
Բազմաբնակարան շենքերի և ենթակայանների վերանորոգման համար ՀԷՑ-ը կապալառուներ կընտրի
15.07.2026 | 12:45
ԵՄ-ն պետք է աջակցի Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Բաքու մեկնելու նախաձեռնությունը․ Ջոել Վելդկամպ
15.07.2026 | 12:34
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիև է ժամանել
15.07.2026 | 12:24
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ Ադրբեջանի քաղաքացիների տեղափոխող նավ է հարձակման ենթարկվել
15.07.2026 | 12:20
Գյումրիի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
15.07.2026 | 12:15
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
15.07.2026 | 12:10
ԵՄ-ի արտոնությունը հայկական ապրանքներին // Անկարգություն Փարիզում ԱԱ-ում Ֆրանսիայի պարտությունից հետո․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 12:02
Փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
15.07.2026 | 11:50
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
15.07.2026 | 11:36
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Օդեսային․ 3 մարդ է զոհվել
15.07.2026 | 11:25
Յուրի Տիլեմանսը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»
15.07.2026 | 11:14
ԱՄՆ-ն ու Իրանը շարունակել են փոխադարձ հարվածները․ Թրամփը սպառնացել է հարվածել իրանական էլեկտրակայաններին և կամուրջներին
15.07.2026 | 11:06
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
15.07.2026 | 10:55
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովն արագացնում է հայկական ապրանքների մուտքը ԵՄ շուկա
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ազդեցիկ պաշտոններ զբաղեցրած Դավիթ Հարությունյանը, որ 44-օրյա պատերազմից հետո մտահոգված էր երիտասարդ սերնդի ապագայով, Գլխավոր դատախազության կողմից մեղադրվում է ապօրինի հարստանալու համար։ Դատախազությունը հրապարակել է արդարադատության նախկին նախարարին վերագրվող ենթադրյալ ապօրինի կարողության ցանկը, որը ներառում է 12 անշարժ գույք, երեք ավտոմեքենա և 723 մլն դրամ։

Factor TV-ն պարզել է, թե որտեղ է գտնվում նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ենթադրյալ ապօրինի գույքը։

Այսպես՝ Դավիթ Հարությունյանը միայն վեց անշարժ գույք ունի Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Զաքյան փողոցում գտնվող շենքում բռնագանձման է ենթակա բնակարաններից մեկի 59.6, իսկ մյուսի՝ 94.2 տոկոսը, ինչպես նաև ավտոտնակի 7,6 տոկոսը։ Այս փողոցից մեկ կիլոմետրից էլ պակաս հեռավորության վրա՝ Արգիշտի փողոցում, ապօրինի ձեռք բերված է համարվում երկու հասարակական նշանակության շինություն, որոնք բռնագանձման են ենթակա գրեթե ամբողջությամբ։ Ապօրինի է համարվում Բայրոնի փողոցում գտնվող գույքի 85.5 տոկոսը։ Նման մեկ այլ գույք էլ առկա է Դավթաշենի Ձոր-1 թաղամասում։

Արդարադատության նախկին նախարարը, ըստ Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցի, ենթադրյալ ապօրինի գույքեր ունի նաև մարզերում։ Գեղարքունիքում՝ Սևան-Ճամբարակ հատվածում, հանգստյան գոտու երկու սենյակ է բռնագանձման ենթակա, Դիլիջանում առկա 688 քմ հողատարածքի 67 տոկոսը, Ծաղկաձորում հողամասի՝ 51.4 տոկոսը և մեկ այլ հողամաս՝ ամբողջությամբ։

Ի՞նչ միջոցներով է ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն այսքան ունեցվածք կարողացել կուտակել։ Factor TV-ն փորձեց պարզաբանում ստանալ, սակայն նա մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց։

Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին միայն պետական պաշտոններ է զբաղեցրել։ Նա արդարադատության ոլորտում է 1997 թվականից․ զբաղեցրել է փոխնախարարի պաշտոն, 1998-ից մինչև 2007 թվականը՝ նախարարի։ Հարությունյանը 2017 թվականին կրկին վերադարձել է այս պաշտոնին՝ պաշտոնավարելով մինչև 2018 թվականի իշխանափոխությունը։

Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին Դավիթ Հարությունյանը կոռուպցիայի դեմ պայքարն առաջնային էր համարում։

Ի՞նչ ճակատագրի կարժանանա Դավիթ Հարությունյանի ունեցվածքը՝ դատական նիստերի ընթացքում պարզ կդառնա։ Մինչ այդ նշենք, որ արդեն վեց տարի է՝ իշխանություններին չի հաջողվել իրականացնել թալանվածը կոպեկ առ կոպեկ հետ բերելու խոստումը։ Նիկոլ Փաշինյանի թիմակից, ՊԵԿ նախագահ, արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը սա համարում է իշխանության թերացումը։

Նշենք, որ ապօրինի գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ դատարանը կայացրել է 3 վճիռ, որոնցից 2-ը բավարարվել է մասնակի, 1-ը՝ ամբողջությամբ։ Վճիռներից ոչ մեկը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ։ Ապօրինի գույքի գործերով կնքվել է հաշտության 6 համաձայնություն, որոնցով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ընդհանուր 7 անշարժ և 1 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 687 մլն դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան