Հայտնի է դարձել Ուկրաինայի համար նախատեսված Mirage կործանիչների թիվը

Լուրեր

15.12.2025 | 10:52
Կա հանրային պահանջ՝ տրանսպորտում վերահսկողությունը խստացնելու, 24 հաստիք կավելանա․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:45
«Ինտերը»՝ Իտալիայի Ա սերիայի առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:32
Փոփոխություններ ենք նախաձեռնում`օդի որակի ցուցանիշը բարելավելու համար․ բնապահպանության վարչության պետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:16
Ավտոբուսը յուղի արտահոսք է ունեցել, վարորդը գրավոր նկատողություն է ստացել․ Կիրակոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:00
Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը․ ԱԳ փոխնախարար
15.12.2025 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
Բոլորը

Ֆրանսիան Ուկրաինային կարող է փոխանցել մինչև 20 Mirage 2000-5F կործանիչ։ Մատակարարումները կսկսվեն 2025 թվականի առաջին եռամսյակում, հայտնել է Avions Legendaires-ը:

«Ըստ տարբեր աղբյուրների՝ 12-ից 20 Mirage 2000-5F կործանիչներ Ֆրանսիան կմատակարարի պատերազմող Ուկրաինային հաջորդ տարի։ Զինված ուժերի նախարարը նախանշել է առաջին եռամսյակը, այսինքն՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ինքնաթիռները ներկայում գտնվում են «արդյունաբերական փուլում»՝ դրանք ավելի «ունիվերսալ» դարձնելու համար: Mirage 2000-5F-ը մաքուր կործանիչները կձևափոխեն երկնային պարեկության համար նախատեսված բազմաֆունկցիոնալ ինքնաթիռի:

Միաժամանակ, հիմնական փոփոխություններից է լինելու SCALP-EG թևավոր հրթիռը կրելու և արձակելու հնարավորությունը, որն արդեն ծառայության մեջ է Ուկրաինայի զինված ուժերում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինացի օդաչուների առաջին խումբը վերապատրաստումն ավարտել է Ֆրանսիայում։ Նրանք մարզվել են Alpha Jet-ով:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր Mirage-2000 ինքնաթիռն Ուկրաինա տեղափոխելու մասին, ըստ նրա, նախատեսվում է օդաչուների պատրաստման ծրագիր։ Սակայն նա չի նշել Mirage 2000-ի ճշգրիտ թիվը, որը կարող է ստանալ Ուկրաինան։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի