Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է առաջին բաց մանկական Դելփյան խաղերին

Լուրեր

21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
21.11.2024 | 20:14
Մեծ Բրիտանիայի վարչապետը Storm Shadow-ի մասին հարցին ի պատասխան, ընդգծել է, որ բոլոր որոշումները համաձայնեցված են դաշնակիցների հետ
21.11.2024 | 20:00
Օրինախախտ 24 պաշտոնյաները․ հայտարարագիր չներկայացրած ավագանիների մեծ մասը չգիտի՝ ինչ է այն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 19:45
Խուդաթյանի հուզմունքն ու Փաշինյանի զայրույթը․ վարկային մասնագետի ուղին մինչև նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 19:25
Արման Ավագյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
21.11.2024 | 19:14
ՄՔԴ որոշումը «անհեթեթ է, կեղծիք և հակասեմական»․Նեթանյահուի գրասենյակը՝ Իսրայելի վարչապետի կալանքի օրդերի մասին
21.11.2024 | 19:00
Մանդատս վայր կդնեմ, եթե Քյարամյանը անուններ տա․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 18:52
Հրայր Ալիխանյանը` ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
21.11.2024 | 18:44
Սամվել Գրիգորյանը ըմբշամարտի զինվորականների ԱԱ-ում նվաճել է բրոնզե մեդալ
21.11.2024 | 18:34
Այս պահին ըմբշամարտի զինվորականների ԱԱ-ի թիմային աղյուսակում ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը
21.11.2024 | 18:32
Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են համատեղ զորավարժությունների ինտնեսիվության բարձրացման հարցը
21.11.2024 | 18:21
Հայտնաբերվել են առանց ակցիզավորման մեծաքանակ ալկոհոլային խմիչքներ
Բոլորը

Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի են ունեցել ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերը՝ դասական, ազգային և ժամանակակից արվեստի տեսակների տասնմեկ անվանակարգերում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի մասնագիտական ընտրությամբ առաջին բաց մանկական Դելփյան խաղերին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ 53 մասնակիցներով:

Խաղերին մասնակցել են 7-14 տարեկան շուրջ 500 պատանի տաղանդներ: Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էին մշակույթի և արվեստի 30 ակնառու գործիչներ:

ՀՀ ներկայացուցիչները հանդես են եկել խաղերի տարբեր փուլերում՝ արժանանալով երեք ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե մեդալների և երկու հատուկ մրցանակային դիպլոմների:

Ոսկե մեդալակիր են դարձել Հայկ Դանոյանը (դաշնամուր, 7-9 տարեկան),Մարի Վարդանյանը (ժողովրդական նվագարաններ, 9-14 տարեկան), «Պրոֆ արտ» պարային ստուդիան (ժողովրդական պար, 7-10 տարեկան):

Արծաթե մեդալի է արժանացել Հայկ Ջուլհակյանը (դաշնամուր, 10-13 տարեկան), բրոնզե մեդալի՝ Մարիա Ղուկասյանը (կերպարվեստ, 7-9 տարեկան):

Հատուկ մրցանակային դիպլոմ է ստացել «Պրոֆ արտ» պարային ստուդիան (ժողովրդական պար, 11-14 տարեկան):

ԱՊՀ մասնակից պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերում Հայաստանից ժյուրիի կազմում ներկայացված էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ Ծովինար Հովհաննիսյանը, Հակոբ Ջաղացպանյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, միջազգային մրցույթների դափնեկիր Մարինե Մարգարյանը, «Պրոֆ արտ» պարային ստուդիայի ղեկավար, պարուսույց Տիգրան Մնոյանը, Հայաստանի դիջեյների ասոցիացիայի նախագահ Վարդան Բաբայանը: