Առանց Սյունիք ՀՀ քարտեզի, ՔՊ-ն լքելու պատճառի, վարչապետ դառնալու հավակնության մասին. զրույց Հայկ Մարությանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.05.2025 | 23:12
Համարում եմ, որ մարիխուանան Հայաստանում պետք է օրինականացնել. Ալեն Սիմոնյան
09.05.2025 | 22:47
Հայտնի են վետերանների արագ շախմատի մրցաշարի հաղթողները
09.05.2025 | 22:30
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.05.2025 | 22:14
Հրդեհ Հողմիկ գյուղում
09.05.2025 | 21:59
Թուրքիայում ԵՄ դեսպանը հայտարարել է, որ Իմամօղլուի կալանավորումը բացասական է ազդել Բրյուսել-Անկարա հարաբերությունների դինամիկայի վրա
09.05.2025 | 21:43
Վանաձորում ավտոտնակ է այրվել
09.05.2025 | 21:29
ՌԴ-ի և Գերմանիայի քաղաքական գործիչները Բաքվում գաղտնի հանդիպում են անցկացրել
09.05.2025 | 21:13
Էստոնիայում՝ ՌԴ-ի հետ սահմանին, Հիտլերի կերպարով Պուտինի պաստառն է փակցվել
09.05.2025 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանը կանգնեց Պուտինի կողքին՝ մայիսի 9-ի շքերթին․ ՀՀ-ն կստանա ռիսկե՞ր, թե՞ օգուտներ
09.05.2025 | 20:42
Շռայլ նվեր՝ եղբորը, փոքր եկամուտ և խոշոր վարկային բեռ․ ինչ է հայտարարագրել Կապանի ղեկավարը
09.05.2025 | 20:27
ԵՄ-ն Ուկրաինային 1,9 միլիարդ եվրո կհատկացնի ռուսական սառեցված ակտիվներից
09.05.2025 | 20:13
Գերմանիայի կանցլեր Մերցը հաստատել է Թուրքիա այցը և հայտնել, որ Eurofighter-ի վաճառքի հարցը քննարկվում է
09.05.2025 | 20:00
Ձեզ հիմարի տեղ դրած ասացիք՝ բռնապետ Պուտինը մեզ կօգնի․ Ալիևին միլիարդների զենք էր տվել մեր դեմ, ի՞նչ դաշնակից․ Պարույր Հայրիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2025 | 19:45
Վաճառվում է «Ստալին», գինը՝ 4 միլիոն 250 հազար դրամ. բռնապետը՝ հայկական արտադրանքի բրենդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2025 | 19:36
ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Ուկրաինայում ՌԴ հանցագործությունների համար հատուկ տրիբունալի ստեղծմանը
Բոլորը

Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը Factor TV-ին տված հարցազրույցում խոսելով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցության մասին՝ ասել է, որ պետության լրջագույն խնդիրներն են դրդել որոշում կայացնել՝ մասնակցել այդ ընտրություններին։

«Եթե խոսենք ներքին խնդիրների մասին, ապա մեր քաղաքական ուժը՝ «Նոր ուժ», տեսնում է, որ այն, ինչ հնարավոր է անել, արվում է դրա շատ փոքր տոկոսը, այսինքն՝ այսօրվա կառավարության ՕԳԳ-ն շատ փոքր է։ Մենք կառաջարկենք մեր տեսլականները, կասենք, թե ինչպես ենք տեսնում այդ ամենը և ժողովուրդը կորոշի՝ կարո՞ղ ենք դա անել, կարո՞ղ ենք ստանձնել այդ շատ պատասխանատու աշխատանքը, թե՝ ոչ, բայց այն, որ մեր քաղաքական ուժը պատրաստ է և պատկերացնում է, թե ինչ է պետք անել՝ հստակ է»,- ընդգծեց Մարությանը։

Հարցին՝ արդյո՞ք 2018-ին առանց Նիկոլ Փաշինյանի աջակցության ինքը քաղաքական կարիերա կունենար, Մարությանն ասաց՝ իրեն Փաշինյանը չէ, որ քաղաքականություն է մտցրել։

«Փաշինյանը չէ, որ ինձ քաղաքականություն է բերել կամ թույլ տվել մի տեղից ելույթ ունենալ, այս դեպքում լրիվ հակառակն է եղել՝ այն առումով, որ ես և իմ աջակիցները, ընկերները միացել ենք, այսինքն՝ փորձել ենք մաքսիմալ օգնել այդ ժամանակ ՔՊ-ի ստեղծած շարժմանը՝ ի դեմս նաև Փաշինյանի, իսկ դրանից առաջ՝ դեռ փոքր ժամանակվանից, մեր բակի տղաներով վազում և մասնակցում էինք բողոքի ակցիաների։ Հետո, երբ արդեն ինչ-որ չափով հայտնի եմ դարձել՝ 2012-2013 թվականներից սկսած, փորձել եմ մաքսիմալ օգտագործել դա՝ ի նպաստ ժողովրդի»,- ընդգծեց Երևանի նախկին քաղաքապետը։

Դիտարկմանը, որ 2018 թվականի ավագանու ընտրությունների քարոզարշավին Փաշինյանն անձամբ է մասնակցել  և նախորդ տարի էլ հայտարարել է, որ Մարությանն իրենից աջակցություն է խնդրել Երևանի քաղաքապետի ընտրություններում թեկնածու դառնալու համար, պատասխանեց․ «Ես, ճիշտն ասած, չեմ հիշում, որ գնացել ու աջակցություն եմ խնդրել։ Աջակցություն խնդրելու հարց էլ այդտեղ չկար, կարծում եմ, հակառակը, Նիկոլ Փաշինյանն ինքն է նաև մտածել, որ ճիշտ կլինի մասնակցի այդ ամենին, քանի որ դա ընդհանուր հաղթանակ պիտի լիներ․ հեղափոխությունից հետո առաջին ընտրությունն էր։ Այդ ընտրությունները շատ կարևոր էին, և ես կարծում եմ՝ ճիշտ է արել Նիկոլ Փաշինյանը, որ մասնակցել է։ Նախ՝ այդ ամենն ավելի ուժեղացել է իր մասնակցությամբ, և երկրորդ՝ դա ընդհանուր հաղթանակ էր։ Պատկերացրեք, որ այդ հաղթանակն էլի մեծ լիներ ու ինքը մասնակից չլիներ, չեմ կարծում՝ որպես քաղաքական գործիչ դա իրեն ձեռք կտար»,- մանրամասնեց Հայկ Մարությանը։

Հստակեցնող հարցին՝ ինքը կհաղթե՞ր առանց Փաշինյանի աջակցության, պատասխանեց՝ «Վստահաբար, իհարկե»։

Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ նախորդ տարի տեղի ունեցած ավագանու ընտրություններում իր ներկայացրած քաղաքական ուժը՝ «Ազգային առաջընթացը», չհաղթեց, Մարությանն ասաց, որ ընտրություններին մասնակցությունն է քիչ եղել։

Հարցին՝ արդյո՞ք իր աջակցությամբ ու օգնությամբ է Փաշինյանը ՀՀ վարչապետ դարձել, պատասխանեց․ «Իհարկե, ինչի՞ մասին է խոսքը։ Եվ ոչ միայն իմ՝ 100 հազարավոր մարդկանց»։

Հայկ Մարությանը նաև ասաց, որ անցած ճանապարհը նույնությամբ կանցներ։

Նախկին քաղաքապետի հետ զրուցել ենք նաև այլ թեմաների, այդ թվում՝ իր՝ «Պետական գաղտնիք» ներկայացման ժամանակ Հայաստանի քարտեզն առանց Սյունիքի ցուցադրելու մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան