Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ն խաղաղության պայմանագրի կնքման առաջարկներով, իբր, «թոզ է փչում» միջազգային հանրության աչքերին

Լուրեր

09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոտ ապագայում խաղաղության համաձայնագրի նախագծի անավարտ տեքստը ստորագրելու՝ Հայաստանի համառ առաջարկները միջազգային հանրության աչքերին «թոզ  փչելու և նրա իրական մտադրությունները թաքցնելու փորձ են»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը TV Berlin-ին տված հարցազրույցում։

Նա ասել է, թե, իբր, «առանց Ադրբեջանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Հայաստանի շարունակական տարածքային պահանջների արդյունավետ և հրատապ լուծման, որն առաջին հերթին արտացոլված է ՀՀ գործող Սահմանադրության մեջ, անհնար կլինի վերացնել հայ-ադրբեջանական առճակատման առանցքային պատճառը»։

«Ըստ այդմ, անհնարին կլինի հասնել տևական, վստահելի և անշրջելի խաղաղության երկու երկրների միջև: Այսպիսով, գնդակն այսօր հայկական կողմում է, և մենք հույս ունենք, որ Հայաստանը բաց չի թողնի պատմական հնարավորությունը՝ մեկընդմիշտ շրջելու մեր հարաբերությունների ողբերգական էջը։ Ադրբեջանի համար ակնհայտորեն անիրատեսական, հետևաբար՝ անընդունելի առաջարկներ ներկայացնելը մի կողմից բանակցային գործընթացը ձգձգելու և ժամանակ շահելու փորձ է, մյուս կողմից՝ բոլորի կողմից ակնկալվող արդյունքի բացակայության պատասխանատվությունն Ադրբեջանի ուսերին գցելու բավականին պարզունակ փորձ։ Եթե ​​սրան գումարենք Հայաստանի կողմից իր դաշնակիցների ու հովանավորների օգնությամբ ակտիվորեն վարվող ռազմականացման կուրսը, ինչպես նաև դիվանագիտական ​​առճակատման շարունակումը միջազգային տարբեր հարթակներում, ապա ակնհայտ է դառնում, որ Հայաստանն իրականում արհեստականորեն ձգձգում է կարգավորման գործընթացը, և դրա ավարտը հայկական կողմի համար առաջնային չէ»,- ասել է Ամիրբեկովը։

Ռազմական հզորացումը թիվ մեկ առաջանահերթություն հռչակացած երկրի պաշտոնյան նաև դժգոհել է, որ «վերջերս արագացված տնտեսական, դիվանագիտական, ֆինանսական և ռազմական աջակցությամբ Հայաստանը, մի կողմից, արդեն մղվել է յուրատեսակ «հարմարավետության գոտի», և դա զրկել է նրան բանակցային գործընթացին լուրջ մասնակցությունը շարունակելու ցանկացած դրդապատճառից»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի