17 տարի առաջ գնած բնակարանը մինչ օրս չի ստացել․ Պուշկինի 51/1 շենքի 12 մլրդ դրամի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 15:55
«Հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղ միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելով»․ Հաջիև
22.11.2024 | 15:46
Խաղաղության ու կանանց մասին՝ պաթոսից անդին
22.11.2024 | 15:38
Պարզվել են Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում մի շարք քաղաքացիների պատկանող անշարժ գույքը խարդախությամբ ձեռք բերելու դեպքերի հանգամանքներ
22.11.2024 | 15:27
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստանի հետ
22.11.2024 | 15:15
Քաղաքապետարանը  չի թույլատրում լուսաբանել վարչության պետերի մրցույթը՝ խախտելով հրապարակայնության սկզբունքը
22.11.2024 | 15:07
Քննարկվել է անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը
22.11.2024 | 15:04
Զեյնալյանը մանդատը վայր է դնում, Լուկաշենկոն խոսել է 3-րդ համաշխարհային պատերազմից․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 14:54
Թրամփը ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է իր փաստաբան Փեմ Բոնդիի թեկնածությունը
22.11.2024 | 14:41
Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել
22.11.2024 | 14:28
Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
22.11.2024 | 14:15
Եղանակը կցրտի․ առաջիկա օրերին բարձրադիր շրջաններում ձյուն է սպասվում
22.11.2024 | 14:03
Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական  Երևան» միջոցառում է անցկացնելու
22.11.2024 | 13:51
Արդարադատության փոխնախարարի ԺՊ Արմենուհի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
22.11.2024 | 13:45
Ավինյանի կարգադրությամբ՝ շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի «Ավետիս» ՀԿ-ին
22.11.2024 | 13:34
Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղարկել է այսօրվա նիստը հարձակման սպառնալիքի պատճառով
Բոլորը

57-ամյա Նունե Հովհաննիսյանը Լեհաստանից պարբերաբար Հայաստան է գալիս՝ 17 տարի առաջ ավելի քան 60 հազար դոլարով գնված, բայց այդպես էլ չստացած բնակարանի սեփականության վկայականը կամ գումարը հետ ստանալու հույսով։ Ամեն անգամ, սակայն, հուսախաբված վերադառնում է։

Նունե Հովհաննիսյանը 2007 թվականին բնակարանի ձեռքբերման պայմանագիր է կնքել կառուցապատող «Նարեկ-Դավիթ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Պապոյանի հետ։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ 90 քմ տարածքով բնակարանի համար Հովհաննիսյանը պետք է 80 հազար դոլար մաս-մաս վճարեր ընկերությանը։ Երկու տարվա ընթացքում Պապոյանին վճարել է 60 հազար դոլար, իսկ մնացած 20 հազար դոլարը պետք է վճարեր սեփականության իրավունքը ստանալուց հետո։ Ամեն ինչ, սակայն, այլ ընթացք ունեցավ։

Անդրանիկ Խալոյանը 2013 թվականի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ընտրվել է Երևանի ավագանու անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ Հովհաննիսյանը, սակայն, միայն Խալոյանի անունը չի մատնանշում, պնդում է՝ Խալոյանի, այսպես ասած, «թիկունքը» «Նեպտունի Համիկվ մականվամբ հայտնի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Աշոտ Ավետիսյանն է։

Այս տարիների ընթացքում շենքի հասցեն մի քանի անգամ փոխվել է, սկզբում Սարյան, ապա՝ Եկմալյան, իսկ վերջում՝ Պուշկին։ Ավելին՝ փոփոխվել է նաև հարկայնությունը․ եթե սկզբում հարկերի հաշվարկը սկսվում էր գետնի մակարդակից, ապա որոշ ժամանակ անց առաջին հարկը սկսել են  հաշվարկվել հասարակական տարածքների վերին հարկից։

Այս խնդրի մասին Factor TV-ին Երևանի քաղաքապետարանից այսպիսի պատասխան են տվել. «Քաղաքացի Անդրանիկ Խալոյանը սեփականության իրավունքով ունեցել է հողամաս՝ 2-րդ Եկմալյան փողոց, 5 հասցեով: 2011թ. և 2015թ. դիմել է Երևանի քաղաքապետարան, քաղաքապետի կողմից համաձայնեցվել են բնակելի շենք կառուցելու նախագծեր, որոնց հիման վրա, Երևանի քաղաքապետի որոշումներով, թվով 53 բնակարանների թույլտվությամբ: Ապա Անդրանիկ Խալոյանի դիմումի հիման վրա առանձին բնակարանների գործառնական նշանակությունը փոխվել է հասարակականի: Այնուհետ սեփականության վկայականների հիման վրա սեփականատերերը դիմել են գույքի բաժանման համար, ինչը և տեղի է ունեցել: Սա ենթադրում է, որ բնակարանների քանակը կարող է և փոխված լինել, քանի որ ինչպես վերը նշվեց սեփականության վկայականների հիմքով դիմումների առկայությամբ տեղի է ունեցել գույքի բաժանում: Ինչ վերաբերում է Պուշկինի 51/1 հասցեին, ապա այն տրամադրվել է Երևանի քաղաքապետի կողմից համաձայնեցված բնակելի շենք կառուցելու վերաբերյալ նախագծերի հիման վրա»:

Նունե Հովհաննիսյանի կարգավիճակում հայտնված քաղաքացիների թիվը մի քանի տասնյակի է հասնում։ Նրանց մեծ մասն այսօր տուժող է ճանաչվել, դատական գործերն էլ ավելի քան 10 տարի մի դատարանից մյուսն են տեղափոխվում, կասեցվում, կրկին վերաբացվում, ապա նորից կասեցվում։

Այս տարեսկզբին Հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել գործով քննիչի և դատախազի՝ արձանագրված խախտումների մասով նախաձեռնված քրեական վարույթի կարճման որոշման դեմ տուժողների ներկայացրած բողոքը բավարարել. փաստացի, գործի քննությունը պետք է վերսկսվեր։ Սակայն, այն կրկին բողոքարկվում է․ Վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելուց 5 ամիս անց գործով որևէ տեղաշարժ չկա։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը վճռաբեկ բողոքի ընդունման մեջ որոշակի կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։ Անդրանիկ Խալոյանի ներկայացուցիչ Գագիկ Թավադյանը բացառում է կոռուպցիոն մեխանիզմները՝ չմեկնաբանելով Պապիկյանի մտահոգությունները։ Փաստաբանը շեշտում է՝ իրավական առումով խնդիր է տեսել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների կողմից կայացված դատական ակտերում, այդ պատճառով որոշել են վերին ատյաններ դիմել։

Factor TV-ն փորձեց կապ հաստատել փաստաբանի կողմից շոշափվող բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ որևէ տարբերակով հնարավոր չեղավ կապ հաստատել, իսկ 2003-2009 թվականներին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Երվանդ Զախարյանը նշեց՝ երկար տարիներ են անցել, չի մտաբերում իրադարձությունները։

Իսկ ի՞նչ գործընթաց կհետևի, եթե Վճռաբեկ դատարանը բողոքը բավարարի կամ մերժի։ Առաջին դեպքում գործը կրկին կմտնի փակուղի և կկարճվի, իսկ բողոքը մերժելու և նախորդ դատարանների վճիռներն ուժի մեջ թողնելու դեպքում քննությունը կսկսվի նորից։ Վճարած, բայց առանց բնակարան մնացած քաղաքացիները հույս ունեն, որ որոշումը հօգուտ իրենց կլինի ինչը, այդուհանդերձ նշանակում է, որ գործերն առնվազն ևս մի քանի տարի կարող են անցնել դատարաններով՝ նախքան հանգուցալուծման հասնելը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան