Կստեղծվի ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման համար կիրառվող պատասխանատվության նոր մոդել

Լուրեր

19.12.2025 | 17:29
Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք. Դատախազության հայցը բավարարվել է
19.12.2025 | 17:20
Մայր Աթոռը՝ պատարագներին Կաթողիկոսի անունը զեղչելու մասին
19.12.2025 | 17:17
Ձուն թանկացել է, շաքարավազն՝ էժանացել․ 11-ամսյա գնաճի տվյալները
19.12.2025 | 17:11
Հունվարի 3-ին՝ «Ֆեստիվառ» Ջերմուկում
19.12.2025 | 17:00
Գևորգ Կոստանյանին ՀՀ-ին հանձնելու նոր միջնորդություն է ուղարկվել ՌԴ
19.12.2025 | 16:49
Ինձ չեն ստիպել, ես եմ դիմում գրել, դուրս եկել. Աղազարյանի որդին՝ ՔՊ-ից և աշխատանքից դուրս գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 16:40
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
19.12.2025 | 16:38
Խոզի, գառան միսն ու իշխան ձուկը թանկացել են
19.12.2025 | 16:36
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանը հոգևորականների մեղադրեց գործակալ լինելու մեջ․ փա՞ստ, թե քաղաքական հայտարարություն
19.12.2025 | 16:27
Աննախադեպ արդյունք՝ հայկական բռնցքամարտում
19.12.2025 | 16:20
Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը
19.12.2025 | 16:18
TikTok-ն իր ամերիկյան ստորաբաժանումը վաճառելու գործարք է կնքել
19.12.2025 | 16:09
Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Բաքվի դեմ Եվրախորհրդարանի բանաձևը
19.12.2025 | 15:58
Մինչև տարեվերջ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ տարածքներում տարբեր անձանց պատկանող 10 կառույց
19.12.2025 | 15:50
Մայր Աթոռը՝ Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների դիմումի ընթացքի մասին
Բոլորը

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Կարգավորման նպատակն է ստեղծել ՓՄՁ-ների համար գործունեություն ծավալելու ավելի կանխատեսելի միջավայր` տարբերակելով ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցները ըստ խախտման բնույթի և պետությանը պատճառվող վնասի չափի։

Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀԴՄ կտրոն չտրամադրելու, գինը սխալ տպելու կամ հարկային հետևանք առաջացնող ՀԴՄ կիրառության այլ խախտում իրականացնելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցը թողնել նույնը, իսկ այն դեպքում, երբ պահպանվել են ՀԴՄ-ի կիրառության բոլոր կանոնները, սակայն սխալ են նշվել դասակարգիչները, պատասխանատվության միջոցը մեղմել: Մասնավորապես, առաջարկվում է վերջինիս դեպքում կիրառել նախազգուշացում, իսկ նախազգուշացումը կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկին կատարելու դեպքում կիրառել տուգանք` 50000 դրամի չափով: Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման համար կիրառվող պատասխանատվության արդարացի մոդել, որը կլինի ընկալելի հարկ վճարողի համար և միաժամանակ կապահովի պետության կողմից սահմանված` դասակարգիչների արտացոլման պահանջի կատարումը: