ՄԻՊ-ը` արդարադատության նախարար նշանակվելու տեղեկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
Բոլորը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասին խոսակցություններին։ ՀՀ կառավարության նիստից հետո պատասխանելով Factor TV-ի հարցին՝ Անահիտ Մանասյանն ասել է, որ այս պահին ինքն այնտեղ է, որտեղ պետք է լինի՝ շատ մեծ պատասխանատվությամբ։

«Ես հաճույքով կատարում եմ Մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունները։ Այլ մեկնաբանություններ այս հարցի հետ կապված չեմ ունենալու»,- ասաց Մանասյանը՝ չհերքելով, որ իր թեկնածությունը ևս քննարկվել է։

Հոկտեմբերի 1-ին Գրիգոր Մինասյանը հրաժարական էր տվել արդարադատության նախարարի պաշտոնից։ Իշխող քաղաքական թիմը մինչ այս պահը որոշում չունի նախարարի պաշտոնում նոր թեկնածուի վերաբերյալ։ Հոկտեմբերի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել, որ կուսակցության վարչության նիստում, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են կադրային հարցեր։

Factor.am-ը հայտնել էր, որ քվերակության է դրվել Արփի Դավոյանի թեկնածությունը, որին երկու ՔՊ-ական է կողմ քվեարկել՝ Սուրեն Պապիկյանն ու Վահագն Ալեքսանյանը։

Մանասյանը պատասխանելով Factor TV-ի մյուս հարցին՝ արդյո՞ք կարողացավ տեղեկություններ ձեռք բերել՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունից ու Քննչական կոմիտեից Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում հունիսի 12-ին «Զարյա 3» կիրառվե՞լ է, թե՞ ոչ, ասաց․ «Այո’, ինձ պատասխան ուղարկել են, քանի որ պետական մարմինները պարտավոր են ներկայացնել տեղեկատվություն ՄԻՊ-ին, բայց գործ ունենք ընթացող քննության հետ, հետևաբար, այստեղ հիմնական հարցը նախաքննական գաղտնիքին առնչվող հարցն է, ես հաղորդակցվել եմ թե՛ ՆԳՆ-ի, թե՛ ՔԿ գործընկերների հետ»,- ասաց նա:

ՄԻՊ-ը խոստացավ` երբ ունենա այս հարցի վերաբերյալ արյդյունքներ, բոլորին կտեղեկացնի: «Այս փուլում հրապարակելու որևէ բան չունեմ»,- հավելեց Մանասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։