Կառավարության որոշմամբ ՊՊԾ-ի նոր շենքի կառուցման ծախսերը կնվազեն 17 մլն 477 հազար դրամով

Լուրեր

09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
Բոլորը

ՀՀ պետական պահպանության ծառայության նոր շենքի կառուցման ծախսերը կնվազեն 17 մլն 477 հազար դրամով: Որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստին չզեկուցվող հարցերի փաթեթով։

Կառավարությունը հիմնավորման մեջ նշվում է, որ դեռևս 2021-ին պայմանագիր է կնքվել, որով պետք է ՀՀ պետական պահպանության ծառայության վարչական շենքին կից օժանդակ կառույցի վերնահարկում շինարարական աշխատանքների իրականացվեն:

«ՊՊԾ-ին 2022-ի պետական բյուջեով վերոնշյալ աշխատանքների կատարման համար հատկացվել է 67 մլն 744 հազար դրամ, սակայն, կապալառուի կողմից աշխատանքներն ավարտին չհասցնելու պատճառով, այս գումարից 32 մլն 561 հազար 900 դրամ հետ է վերադարձվել պետական բյուջե:

2023-ին ևս աշխատանքները չեն ավարտվել, և 13 մլն 300 հազար դրամ կրկին վերադարձվել է բյուջե: Այդ աշխատանքներն ավարտվել են միայն 2024-ի փետրվարին, սակայն 2024-ի բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն եղել: Կատարված աշխատանքների դիմաց վճարումներն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է 13,3 մլն դրամ»,- ասված է հիմնավորման մեջ։

Բացի այդ, հիմնավորման մեջ նաև նշվում է, որ ՊՊԾ-ի հաշվեկշռում գտնվող Նուբարաշեն 15 հասցեում նախատեսված շինարարական աշխատանքների իրականացման նպատակով կատարված ընդերքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ընդերքում առկա է կավանյութի մեծ չափաքանակ, ինչը բարդացնում է շինարարական աշխատանքները, քանի որ կավի պարունակությամբ ընդերքի դեպքում առկա է շինությունների հիմքի տեղաշարժի վտանգ:

«ՊՊԾ-ին 2024թ. պետական բյուջեով տրամադրվել է 30,7 մլն դրամ՝ վերոնշյալ հասցեից փոքր հեռավորության վրա տեղակայված և ՊՊԾ-ի հաշվեկշռում գտնվող Նուբարաշեն 9 հասցեում աշխատանքների իրականացման համար: Սակայն պարզ է դարձել, որ այդ հասցեում ևս ընդերքը պարունակում է մեծ քանակությամբ կավ, ուստի որոշում է կայացվել՝ ժամանակավորապես հետաձգել Նուբարաշեն 9 հասցեում նախատեսված շինարարական աշխատանքները»,- նշված է կառավարության որոշման մեջ։

Շինարարության իրականացման վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի հետագայում՝ հիմք ընդունելով Նուբարաշեն 15 հասցեում իրականացվող շինարարության փորձը:

Ելնելով այդ հանգամանքից՝ գործադիրն առաջարկվում է 2024 թ. պետական բյուջեով ՊՊԾ-ին տրամադրված 30 մլն 781 հազար դրամի մի մասն ուղղել վերոնշյալ խնդիրների լուծմանն, իսկ մնացած գումարը հետ վերադարձնել պետական բյուջե: