Հարիսն իր քարոզարշավի ընթացքում ռեկորդային տեմպերով 1 միլիարդ դոլար է հավաքել. NYT

Լուրեր

08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
Բոլորը

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը երեք ամսից պակաս ժամանակահատվածում հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար իր նախընտրական արշավի ընթացքում, գրում է The New York Times (NYT)՝ վկայակոչելով երեք աղբյուրներ։

Ըստ NYT-ի՝ ԱՄՆ-ի պատմության մեջ նախագահի ոչ մի թեկնածու նախկինում այդքան կարճ ժամանակահատվածում նման գումար չի հավաքել։

Հարիսի հավաքած գումարն ավելին է, քան նրա հանրապետական հակառակորդ Դոնալդ Թրամփին հաջողվել է հավաքել ամբողջ 2024 թվականին, նշում է պարբերականը։ Պաշտոնական հայտարարություններից ստացված գնահատականների համաձայն՝ Թրամփը հավաքել է շուրջ 853 միլիոն դոլար։

Աղբյուրի տվյալներով՝ Քամալա Հարիսի հավաքած գումարը ներառում է կուսակցական կոմիտեներից, այդ թվում՝ Դեմոկրատական ազգային կոմիտեի միջոցները նրա քարոզարշավի համար։ Դրանք հիմնականում ծախսվում են հեռուստատեսային և առցանց գովազդի, ինչպես նաև կուսակցության գրասենյակների ու աշխատակիցների աշխատավարձի համար։

Քարոզարշավի պատասխանատուները հրաժարվել են NYT-ին մեկնաբանություն տալ։

Դեմոկրատական կուսակցությունը դեռևս պաշտոնապես չի հայտարարել, թե սեպտեմբերին որքան գումար է հավաքել։ Պարբերականը ենթադրում է, որ դա պայմանավորված է դեմոկրատների մտահոգությամբ, ովքեր կարծում են, որ չափից դուրս պարծենկոտությունը կարող է նվազեցնել նվիրատվությունների նկատմամբ հետաքրքրությունը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի