Հայաստանը ստանձնել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի նախագահությունը

Լուրեր

09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
Բոլորը

Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի նախագահությունը ստանձնել է Հայաստանը` ի դեմս Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի․ այս մասին հաղորդագրություն է տարածել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։

Հոկտեմբերի 8-9-ը Երևանում տեղի ունեցավ Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի (Mediterranean Network of Regulatory Authorities՝ MNRA) 23–րդ տարեկան համաժողովը, որի առանցքային թեմաներն էին՝ արհեստական բանականության կիրառումը, տեսալսողական հարթակների կարգավորման սկզբունքները, ռադիոյի ներկան ու ապագան։

Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակը միավորում է անկախ կարգավորող մարմինների` 24 երկրներից։ Այն համագործակցության ցանց է՝ բաց քննարկումների, տեսալսողական բովանդակության կարգավորման լավագույն փորձի փոխանակման, համատեղ հետազոտությունների և մարտահրավերներին ժամանակին արձագանքելու համար:

Այս տարի Երևանում MNRA-ի համաժողովին մասնակցել են կարգավորող մարմինների ներկայացուցիչներ 18 երկրներից։ Նրանք ծանոթացել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի թվային հարթակների կառավարման սկզբունքների նոր ուղեցույցի հետ, քննարկել են արհեստական բանականության հնարավորությունները կարգավորողների աշխատանքներում, ռադիոյի անխուսափելիորեն թվայնացվող ճանապարհը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Խոսքի ազատության և լրագրողների անվտանգության բաժնի ծրագրերի մասնագետ Միկել Ագիռե Իդիակեսը անցկացրել է աշխատարան՝ ուղեցույցի սկզբունքների տեղայնացման վերաբերյալ։ Նա շեշտել է, որ տարիներ առաջ ինտերնետը թվում էր դեմոկրատացման գործիք, հետո այն վերածվեց տոքսիկ միջավայրի, իսկ հիմա ավելի շուտ դիտարկվում է որպես զենք։ Եվ այդ պատճառով խարխլվում է ազատ արտահայտման հիմնարար սկզբունքը։

Iberoamerica աուդիովիզուալ կարգավորողների պլատֆորմի (PRAI) գործադիր քարտուղար Մոնիկա Դյուրան Ռուիսը ներկայացրել է տարվա ընթացքում կատարած իրենց հետազոտությունները՝ գենդերային հարցերը մեդիայում և մեդիագրագիտության տարածման պահանջը։ Նրա կարծիքով՝ տեսալսողական դաշտի կարգավորումների ընդլայնումը լուծում չէ, եթե չի ուղեկցվում մեդիագրագիտության մակարդակի աճով։

Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի նորընտիր նախագահ դառնալով՝ Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ակնկալում է արդյունավետ համագործակցություն տարբեր ձևաչափերով։

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի կարծիքով՝ հատկապես մեծ ուշադրություն պետք է դարձնել ապատեղեկատվությանն ու ատելության խոսքին դիմակայելու համատեղ ծրագրերի վրա։

Երևանում նաև տեղի ունեցավ Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի փոխնախագահող երկրի ընտրությունը։ Փոխնախագահող է դարձել Կոսովոյի Անկախ մեդիայի հանձնաժողովը։