Վերականգնվում են իշխան Չեսար Օրբելյանի պալատից հայտնաբերված գտածոները

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հողի հաստ շերտի տակից մեզ հասած  հնագիտական առարկաները նոր շունչ են ստանում․ տեղեկացնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։

13-14 դդ․ թվագրվող այս սափորը և բազում հնագիտական առարկաներ հայտնաբերվել են 2024 թ․ Վայոց ձորի մարզի Հորս գյուղի իշխան Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու պեղումների արդյունքում։

 

Ավետիս Գրիգորյան/պ․գ․թ արշավախմբի ղեկավար/

Իշխան Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու պեղումներով հայտնաբերվել  13-15-րդ դդ․ թվագրվող խեցեղեն, մետաղյա իրեր։ Հավաքածուում կան ամբողջական և բեկորային կարմրափայլ, դրոշմազարդ, տարատեսակ զարդանախշ հասարակ անոթներ, միագույն և բազմագույն ջնարակած անոթների բեկորներ, հախճապակու բեկորներ, կավե, ջնարակապատ և քարե ձիթաճրագներ։

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մասնագետները առանձնացնում, մաքրում ամրակայում ու վերականգնում են հայտնաբերված խեցեղենը։

Աստղիկ Սիմոնյան վերականգնող մասնագետ

Այժմ փորձում եմ ամբողջացնել 13-14 դդ․ թվագրվող այս կճուճը, որոշ բացակա հատվածներ ևս լրացնելու եմ և  այն պատրաստ է։

  

Խեցեղենի մի մասը արդեն մաքրվել,  վերականգվել է, մյուսները սպասում են իրենց հերթին, որից հետո մաքրվելու են պեղումներից հայտնաբերված մետաղյա առարկաները։