Կճոյանը պետությանը գույք չի հանձնի․ դատարանը մերժել է դատախազության հայցապահանջը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից ենթադրյալ ապօրինի ծագման գույքը պետականացնելու հայցապահանջը Հակակոռուպցիոն դատարանը մերժել է և վարույթ չի ընդունել։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է դատարանի որոշումից։ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն էր նման հայց ներկայացրել դատարան։

Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին պատկանող գույքի օրինականությունը, նրան հրավիրել էին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Թե Կճոյանի ո՞ր գույքերն էին ապօրինի համարվում, գերատեսչությունը չէր հստակեցրել։

Կճոյանի անունը տարիներ առաջ կապվում էր մի կոռուպցիոն պատմության հետ։ Խոսքը մեծ աղմուկ բարձրացրած Կիպրոսի օֆշորային սկանդալի մասին է։ Դրա կիզակետում էր հայտնվել նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Շուրջ 6 տարի առաջ տվյալ գործով 16 տարվա ազատազրկման դատապարտվեց Աշոտ Սուքիասյանը, որը քավոր-սանիկական հարաբերություններ մեջ է եղել Կճոյանի հետ։ Սուքիասյանը 2020-ին պատժի մեղմացման արդյունքում ազատ արձակվեց։ Այս քրեական գործով 2022-ին Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էլ արդարացվեց։

Կճոյանը լայն հանրությանը հայտնի էր դարձել նաև շուրջ 200 հազար դոլար արժողությամբ «Բենթլի»-ով, որն, ըստ մամուլի հրապարակումների, նվեր էր ստացել։ Այս տեղեկությունն անուղղակի հաստատել էր նաև Ամենայն հայոց կաթողիկոսը։ «Իմ կողքին կանգնած է Նավասարդ սրբազանը։ Նա «Բենթլի» ավտոմեքենա է նվեր ստացել, որը հետագայում վաճառել է, գումարը նվիրել կարիքավորներին»,– ասել էր Գարեգին Բ-ն՝ չհստակեցնելով, թե մասնավորապես ո՞ւմ է օգնել Կճոյանը։

Վերադառնալով Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ենթադրյալ ապօրինի ծագման գույքերին և դրանց բռնագանձման հայցապահանջի մերժմանը․ հարց է առաջանում՝ արդյո՞ք բարձրաստիճան հոգևորականի գույքն իսկապես ձեռք է բերվել արդար վաստակով, թե՞ իշխանությունները չեն կարողանում լիարժեք կատարել թալանվածը հետ բերելու՝ ընտրողներին տրված խոստումը։

Նարեկ Կիրակոսյան