ՀՀ-ում քննարկվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը

Լուրեր

26.06.2026 | 15:31
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
26.06.2026 | 15:20
Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը բացարձակ չեզոք չէ Ուկրաինայի հակամարտության հարցում
26.06.2026 | 15:10
ՔՊ-ից Ալխաս Ղազարյանը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնի հավակնորդ // Ադրբեջանից բենզին ու դիզվառելիք է գալիս ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
26.06.2026 | 15:06
«Ո՞վ պետք է քվեարկի ՀՀ ընտրություններում․ մշտական բնակության պահանջ». հանրային քննարկում. ՈՒՂԻՂ
26.06.2026 | 15:04
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին 7 ուժերի դիմումները․ ՈւՂԻՂ
26.06.2026 | 14:57
Արհեստական բանականության ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը նոր փուլ է մտնում
26.06.2026 | 14:46
Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԵՄ
26.06.2026 | 14:34
ԵՄ-ն շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում պատմական նվաճումների շարքին. Գրոնո
26.06.2026 | 14:22
Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտելու համար. ՔԿ
26.06.2026 | 14:15
«Ծանր սրտով ենք բաժանվել մեր գործընկերներից»․ՍԴ կազմը ոչ իրավազոր ճանաչելու միջնորդությունը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 14:06
Միջնորդել էինք առանձնացնել մեր դիմումը, բայց մերժել են. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:58
Ադրբեջանի բանտարկված ընդդիմության առաջնորդի աջակիցներն ահազանգում են՝ նրա կյանքը վտանգված է
26.06.2026 | 13:52
Սեդա Սաֆարյանի՝ «Վերադարձ անցյալին չի լինելու» արտահայտությունը գնահատականի արժանացե՞լ է․ Խուդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:46
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
26.06.2026 | 13:42
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ Անկախության օրվա միջոցառմանը խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների և ԹՐԻՓՓ նախագծի մասին
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ ՀՀ-ում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների և միջազգային կառույցների ղեկավար անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որի շրջանակում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերը։

Իր ելույթում նախարար Մկրտչյանը խոսել է ժողովրդագրության ռազմավարության մշակման առանցքային նպատակի, հիմնական ուղղությունների և սահմանված գերակայությունների մասին՝ մանրամասնելով ռազմավարական 4 նպատակների ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։ Նարեկ Մկրտչյանը նաև նշել է, որ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծման, ծնելիության մակարդակի բարձրացման, ակտիվ և առողջ ծերության պայմանների ապահովման, ինչպես նաև էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցման ու բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման ուղղություններով նախատեսվում է իրականացնել շուրջ 190 միջոցառում։

«Ավելի քան երկու տարի է, ինչ աշխատում ենք այս փաստաթղթի վրա, որի մշակման գործում մասնակցություն են ունեցել նաև հեղինակավոր մի շարք հետազոտական կենտրոններ։ Բավականին արդյունավետ քննարկումներ ենք ունեցել նաև գործընկեր տարբեր գերատեսչությունների հետ․ արդյունքում՝ ստացել ենք ավելի քան 700 առաջարկ, որոնք հիմնականում հաշվի են առնվել և ներառվել են ռազմավարությունում։ Այսօր ունենք մի փաստաթուղթ, որում ամրագրված է ՀՀ առաջիկա տասնամյակների համար կայուն և հավասարակշռված բնակչություն ունենալու տեսլականը»,- նշել է նախարարը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերը ևս իր ելույթում ընդգծել է Ժողովրդագրության ռազմավարության մշակման կարևորությունը՝ նշելով, որ փաստաթուղթը կարող է լավ օրինակ լինել այլ երկրների համար ևս։

«Այս ռազմավարության մեր տեսլականը հստակ է՝ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք, որը նպաստում է մարդկային ներուժի երկարաժամկետ զարգացմանը և բարձրացնում է կյանքի որակը բոլորի համար։ Այս տեսլականը ոչ միայն համահունչ է Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին, այլև արտացոլում է երկրի կառավարության հանձնառությունը կայուն զարգացման երկարաժամկետ նպատակներին»,- ասել է Ֆլորենս Բաուերը։

Քննարկման ընթացքում «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է ՀՀ ժողովրդագրական պատկերի բարելավման հիմնական ուղղությունները, սկզբունքները, ռազմավարական նպատակները և դրանից բխող ծրագրերն ու միջոցառումները։

Հանդիպմանը շարունակվել է պանելային քննարկմամբ, որին մասնակցել են նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը․ բանախոսները նաև պատասխանել են Ժողովրդագրության ռազմավարությամբ և իրենց համակարգման ոլորտներին առնչվող հարցերի։